More servicesWindows Live
HomeHotmailSpacesOneCare
 
MSN
Sign in
 
 
Spaces home  Բարի գալուստ Հասմիկ Սարի...PhotosProfileFriendsMore Tools Explore the Spaces community

Հասմիկ

View spaceSend a message
Occupation:
Age:
Location:
Իմ գրիչը՝ հույզի աստղադիտակ է

Բարի գալուստ Հասմիկ Սարիբեկյանի ստեղծագործական անկյունը

www.LIT-BRIDGE.com www.ARMSOUL.com
May 07

«Բանաստեղծություններ»

Վարագույրի ծոփքի մեջ զով՝
Թարթվում են լույսերը էջ առ էջ.
Լուսաբաց է,հրաշեկ ծով՝
Արթնացի՛ր, սեր իմ, ես սիրում եմ քեզ
Քո երազի ժապավեններն ընդհատված՝
Գանգուրվել են  սավանների ճերմակում.
Աչքերդ բա՛ց՝
Ես քեզ խոստանում եմ արթմնի երջանկություն:
Լուսաթաթախ,թաց, թափանցիկ
Քանի քնած է քաղաքը մեծ,
Թող աղավնին իմ ուղղարկած՝
Առաջրինը իմ բարեվը հասցնի քեզ…

May 05

«Բանաստեղծություններ»

-Կյանքը պարզապես ծոփք է գույների,
Նույնն է ու թերի՝
Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը,
Եթե կամենում ես ծիածան լինի ՝
Պիտի լսես անձրեվաձայնը,
Թեչե անհույս գամվելով մենությանը՝
Տիեզերքդ աստղաթափ կլինի…
-Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է,
Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է,
Եվ անկարող է  նավակով  խարխուլ օվկիանը հատել,
Ես բացում եմ հոգու փոքրիկ  իմ պատուհանը՝
Երկինքն այսօր անձրեվ է խոստացել….
May 03

«Բանաստեղխություններ»

Սի՛րտ, կայծիր էլի,
Այրիր արյունս հյուլե առ հյուլե՝
Ես ուզում եմ երանելի
Սիրո հրով հրավառվել...

Սիր՛տ, կայծիր էլի,
Ինձ մեկել տուր վարդագունակ երանություն,
Որ ես այրվեմ
Քո համբույրի մեղրոտ բոցում...

Կայծիր, օ սիր՛տ,
Որ ես կարծեմ,թե ձին բախտի ու բախտության
Սանձահարված է,
Որ երեկս՝ դա թաղծի վերջին վրձնահարվածն էր
Եվ էլ չեմ զգա դատարկություն:
Սիրո առաջ թե կիսաբաց էի՝
Հիմա ես մերժում եմ ամեն սահմանում:
Կայծիր՛, առանց սակայն ու բայց՝
Մոխրանալուց անգամ էլ չեմ վախենում...
April 28

«Բանաստեղխություններ»

Սիրելու համար ես դեռ թույլ եմ , սե՛ր,
Խոցելի է սիրտս,
Դեռ թափանցիկ եմ շատ.
Չսիրելուս համար ՝դու կարող ես ինձ չներել,
Սակայն իմ ներսում կիսավեր, կիսատ
Մատուռ կա հույսի,
Որը ,սիրելիս, ուրիշ անուն ունի:
Սիրելու համար ես շատ եմ համառ,
Դեռ շատ եմ վայրի՝
Ինձ մի մեղադրի…



Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց  օդում
Ծիրանագույն խաղաղություն…
Ասես հենց նոր եզերքում ծով՝
Վարդե հրդեհ էր  բռնկվել,
Ու ես վարդոտ իմ ծածկոցով՝
Ծեգի հետ հաշտ
Հրե ծեսի էի բռնվել.
Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց օդում
Ծիրանագույն բանաստեղծություն…


Բաց արա այսօր
Վարագույներն արշալույսի ,
Որ հույսը հոսի
Երակներիդ մեջ.
Բավ է քեզ քո դերը մենախոսի՝
Դու մենակ չէս, դու մենակ չես….
April 25

«Բանաստղծություններ»

Մկրտում են օդը կռունկները սեվ՝.
Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Բաց արա ամպե վարագույրդ լույս,
Եվ մի քիչ արեվ ,արեվ տուր հոգուս.
Իմ կրծքի տակ հիմա  թիթեռի սիրտ է հեվում՝
Տուր ինձ գույներ՝երջանկությունը պատկերելու…

Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ.
Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝
Իր գանգուրներն է գետում լվանում՝
Տուր ինձ հնչյուններ՝
Լռությունը որոտով արթնացնելու…

«Բանաստեղծություններ»

Ճերմակն այս թղթի
Ինձնից աղերսում է կապույտ զարկեր, զարկեր,զարկեր...
Խնդրում է ինձնից բանաստեղծություն.
Ուզում է արյանս հունը խեղել, շեղել թաղծից,
Սանձված հանգերի ոսկե կառքերով՝ հատելով հեռուն:
Ճերմակն այս թղթի
Թող քեզ էլ հուշի,որ
Սերը երկում դառնում է նոր զարկ,
Թույլ տուր , որ սերը՝ իմ երկով քեզ փոխի
Քո  արձակ կյանքին տլով խաղ ու հանգ...


Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե
Մոռացել էի, որ իմ ներսում դեռ հույզերի ցուրտ ձմեռ է,
Բայց սրտիդ թրթիռը մի հզոր հրթիռ էր,
Որն ինձ դեպի գարուն բերեց:
Թվաց ՝սերը գտել եմ,
Թվաց՝ անհնար է սիրել ավելի,
Սակայն սիրելիս
Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե
Պարզապես զարթնել էին հուշերը հյուլե:


Երջանկության եզրով՝
Ինչպես եզրով շեղբի
Սուրացին մտքերս  դեպի քո հեռուն,
Սակայն այդ հեռուն այնքան հեռու էր ախր,
Որ ես նորից մոլորվեցի հույսի առանցքներում,
Ու լույսը էլի, էլի ուշացավ՝
Ստիպելով սրտիս վարժվել  խավարին.
Հերթական անգամ սերը մոտ եղավ,
Բայց բախտի կամուրջները մեր դեմ ծալվեցին...
Երջանկության եզրով՝
Ինչպես եզրեվ շեղբի
Սուրացին մտքերս,
Բայց  զուր մարեն պիտի...
March 31

«Բանաստեղծություններ»

Շուրթե շուրթ լեցուն քո խոստումների  հաշիշով, գինով

Իմ կյանքը այսօր հիացիկ ու հաշտ դաշներգություն է

Սիրո եվ հույզի.

Դեռ զով սարսուռ կա իմ երակներում

Սակայն սիրո փոքրիկ այս  նավակում՝

Սիրտս հոսում է `քո գիրկը գարուն:

Ես իմ երգով եմ այսօր քեզ երդվում.

Դեռ հազար լիալուսին խոնարհվի պիտի

Նոր օրվա քաղցր խոստումի առաջ,

Քեզ հետ կյանքը իմ  տոն է գույների՝

Կանչ է ու կարկաչ.

Ասեղնագործ վարագույր է անձրեվը կախել

Երազանքների սահմանագծին,

Ու ես ըմպում եմ գինին անձրեվի քո թասով ՝ աստված,..

Գարունը կյանքի գաղտնաբառն է իմ՝

Երջանկության այգը նոր բացված….

 

Առ ինձ քո թավ լռության   մեջ,

Ու մեղմիր սրտիս տրոփը անկարգ,

Գարունը իմ մեջ գույն է արարում,

Գարունը իմ կյանքին խառնում է խաբկանք.

Թվում է՝սերը սեվի փականը կնքել

Ու ունի խոստում,

Բայց միթե, ախ, միթե պատրանք է սա էլ

Եվ ես նորից մոլորել եմ գույնը երանգներում.

Առ ինձ քո պաղ իրականի ցուրտ դողերում,

Ինձ թրատիր անձրեվներում

Եվ ինձ մերժի ցողը ամպի, թե այն ինձ սպանելու է.

 

Գարուն, իմ հարցում դու միքիչ անփույթ ես,միեվնույն է,

Ինչու ես գրիչն իմ հույզի աստղադիտակ դարձնում…

.

March 21

«Բանաստեղծություններ»

Սերն իմ խոհերին ընծայում է ձեվ,
Սերն ինձ բերում է ներդաշնակություն,
Թափվի՛ր, թափվի՛ր անձրեվ՝
Թրթիռը սրտիս իբրեվ հուր մակույկ
Քո ծովերին եմ հանձնում:

Սերը ինչպես  լույս  ծիածան
Ինձ դարձել է վերից ընծա ՝
Շնորհակալ եմ  քեզ սեր,
Որ իմ սրտում ծիածանից ծիածան
Բացել ես  այգաբացի գաղտնիքները անսահման…
February 26

«Բանաստեղծություններ»

Ուղղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝
Հույզի անշուք այս ծրարում
Եվ նրանում
Դաջում եմ ես իմ տաք համբույրը,
Որն հազար էլք ու խոստում ունի դեպի գարուն:
Սերը սառցե բավիղներում
Չի մոլորվի ես դա գիտեմ,
Այն քեզ կհասնի
Ես հավատում եմ…


Գարունը բացում է վարագույրը իր՝
Աչքերդ փակիր՝
Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել.
Եվս մեկ զարկ,
Էլի մի թրթիռ
Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել:
Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի,
Որ հույզը թարթվի,
Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ.
Կգամ ես, դու միայն ձայնիր՝
Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել…


-Սիրտս սրտիդ ժապավենող անուրջներում
Հյուր է գալու նոր մի գարուն,
Պատրա՞ստ ես դու
Հույզերի հետ նույնանալուն.
-Ես պատրաստ եմ ամեն ինչի
Սիրույն հանաուն.
Մեր երազը թե չպաղեց ցուրտ  ձյուներում՝
Ուրեմն օրհնյալ է
Ես ոչնչից չեմ վախենում
February 18

«Բանաստեղծություններ»

Դու հեռացար՝
Լուսինը իմ՝ քո հոգում,
Չափսոսեցիր, չասացիր, ախ,
Ու՞մ եմ ես նրան թողնում,
Իսկ ես անցա,
Ես հաղթեցի անհաղթելին,
Դժվար էր ,բայց ես հասկացա՝
Այս սիրո վերջը
Իմ սկիզբն էր սե՛ր իմ...


Ես անկարող եմ քեզ ասել մնա՝
Սերը բեկորվել է,
Եվ քո որոշման մեջ սպանող ոչինչ չկա
Գնա՝ ես քեզ ներել եմ .
Թե թեքվել է սերը դեպի մայրամուտ՝
Արձակիր հուշի աղավնիները,
Հիշիր՛ առաջինն է ճիշտ հեռացողներից երկու՝
Դու ճիշտ եղիր,
Իսկ ինձ արդեն մեկ է...
February 15

«Բանաստեղծություններ»

Սրտիս զարկերը մի լսիր՝
Լոկ կայծ եմ,
Շքեղ մեղքը սիրո մերժիր, մերժիր՝
Այս ամենը խայծ է:
Ես ինձ հավերժ փակել եմ սիրո առաջ՝
Անզոր է արեվդ՝
Էլ չեմ սիրի ինչպես առաջ...



Սովորիր լսել քարի շնչառությունը,
Նրա կարծր հառաչը զգա ու նոր քարկոծիր՝
Ես քո առաջ կանգնած եմ ,
անիծված եմ ,
Թե զորու է կամքդ՝ սիրտը իմ խոցիր,
Բայց թե դողում է դեռ սերը քարի ներսում՝
Կանչիր ինձ ու ես քո մոտ կգամ:
Խենթս , ախ խենթս միթե դու չես զգում,
Որ ես քո համար լոկ կամ
February 14

«Բանաստեղծություն»

Տարածվել էր գիշերը երակներիս մեջ,
Բայց սերը ուժ գտավ՝ մթին տիեզերքն իմ արթնացնելու,
Հիմա ամեն վարկյանս սեր է՝
«Ես սիրում եմ քեզ»
Սիրտս քո անվամբ է զարկում ու զարկելու:
Սերը հաղթց խաբկանքը,
Սերը գույնեց իմ կյանքը՝
Հիմա երազներն իմ քեզ են պատկանում.
Ու սերն իմ ՝ինչպես այս այգածագը
Այսօր եվ ընդմիշտ
Ես քեզ եմ նվիրում
February 11

«Բանաստեղծություններ»

Իմ հույսերի կորամեջք «գուցե՞ն»
Այսօր դարձել է բարձրաձայն՝ «հաստատ»,
Ի՞նչ կար մեր միջեվ՝
Սե՞ր,կապվածությու՞ն, խաբվածությու՞ն, թե՞ բախտ,
Ոչինչ էլ չկար՝
Պարզապես հույզեր,
Որոնց թեվեր տալ մենք չկարեցանք:
Թվաց ,թե դու անկեղծ ես մինչ ի մերկություն,
Թվաց ,թե ես պարզ լիճ եմ ՝
Քո երազանքին ջինջ արտացոլանք,
Բայց ճիչը սիրո , մեր երազանքում
Չուներ արձագանք.
Մենք ծնկի եկանք բախտի առաջին իսկ մարտում,
Կյանքը կարծեցինք կարծր, բիրտ եվ բարդ՝
Ներիր աչքերում իմ  մխացող« գուցե՞ն»,
Դու իմ բախտը չէիր «հաստատ»...
 
......

Ապակին շպարած թաց գոլորշու մեջ
Ես թաքցրեցի ճիչը իմ հոգու՝
«Ես դեռ սիրում եմ քեզ,
Ես քեզ երբեք չեմ մոռանալու»
Օ, ճիչն այդ հզոր էր՝
Ապակին ճայթեց,
Ու խայթեց բեկորն ինձ իր ճշմարտությամբ՝
«Նա չի սիրում էլ քեզ,
Դու վաղուց խեղդվել ես իր ծովում հպարտության»...
 
........

Դու ժպտացիր
Եվ աչքերում իմ փշրվեց գավաթն այգաբացի.
Ես հավատացի,
Որ ծովն այդ օրը պարզապես սառել էր
Իմ եվ քո ափերը կապելու համար.
Դու ժպտացիր ՝
Ու ես համարձակվեցի՝
Սառցե ծովով վազել
Դեպի անցյալ.
Բայց չհասա, ես չհասա քեզ սիրելիս՝
Ափերը քո վաղուց են նվաճված...

.........

Քո աչքերից ամեն օր՝
Սիրտս ըմպում էր տպավորության մաճառը քաղցր,
Բայց սերը տիկերում բախտի ու ժամանակի
Դեռ երկար փորձվեր պիտի,
Որ դառնար գինի քաղցր:
Սակայն ես շուտ վստահվեցի
Մեզ բաժանող ու միացնող ամպերին ջինջ,
Սիրո կիսաձայնը քաղցր՝
Հզոր թվաց ՝քան ճիչը ինձ:
Հիմա չգիտեմ ինձ ատեմ , թե քեզ
Բախտի ապտակի համար այս ծանր՝
Ինձ լոկ թվաց, որ սիրում եմ քեզ՝
Գինին թույլ եղավ, դառը եվ համր...

.........

Լռությունը թնդում է իմ մեջ բյուր թմբուկներով
Եվ էլի խաբում է, գիտեմ,
Իր հուսադրող տեսությամբ՝
Հույզի մակընթացումը լոկ խոստում է ջերմ,
Որը երբեք չի հատուցվի տեղատվությամբ:
Բայց լռությունն այսօր անզոր է , անթեվ,
Ես հոգնել եմ արդեն
Ըմպել հավատի օշարակը քաղցր,
Ուզում եմ կյանքն ապրել առանց շաքարի,
Ես քիչ խենթ եմ ախր...
 
.......

Դու ներիր ինձ այս սիրո համար անժամանակ,
Անհասցե, անհույս, առանց ապագաի,
Քո ժպիտը
Երազանքներիս խարույկներին մարած
Դարձել էր կայծ,
Ու գուցե ինձ այրել մինչ ի մոխիր
Նրան չարգելեի.
Դու ինձ ներիր խոսքերի համար ասված,
Շռայլ, լուսե ժպիտների՝
Կհաշտվեմ մի օր չսիրելուն քո , բայց
Չսիրելը քո ՝ես քեզ չեմ ների...
January 10

«Բանաստեղծություն»

Շշնջացիր ինձ՝
-Քո թարթիչներից գիշեր է հոսում՝
Վա՛յր դիր գրիչդ.
Գիտեմ հոգնել ես
Երկերդ սերմել քարե հողերում.
Խնայի՛ր սիրտդ,
Ի՞նչու էս կյանքդ ապրում մեկ օրում.
Ժպտացի քեզ լուռ,
Բայց հավատալ քեզ չստացվեց,
-Այնքան արեվ կա սրտում իմ փխրուն,
Որ այն կարող է ինձ ներսից այրել՝
Թէ խոնարհեմ գրիչս:
Մտքի խենթ իմ ճիչը
Փոքրիկ պատերազմ է թախծության արճիճի դեմ,
Եվ ես գիտեմ՝
Մինչ պայթի վերջին բողբոջը հույզիս՝
Պիտի ես գրեմ...
January 08

«Բանաստեղծություն»

Ես ըմպեցի սպասումը մինջեվ վերջ
Եվ փակեցի աչքերս,
Բայց հրդեհ մնաց կոպերիս տակ
Այսքան անհատակ չէին եղել երբեք հուշի օվկիանոսները,
Ես ինձ երբեք չէի զգացել անցյալներին հպատակ.
Կյանք թե՞ կատակ՝
Հուշերով արբած՝ ես սթափություն եմ փնտրում
Արտասուքի հատակներում,
Սակայն իզուր է՝
Դու ինձ մոռեցել ես, դու ինձ չէս սիրում...
December 28

«Բանաստեղծություններ»

Քողերում ամպերի
Դեռ աստղեր կան թաքնված,
Որոնք միշտ ինձ աչքով են տալիս,
Երբ ինձ թվում է, թե անցյալն հատած՝
Սովորել եմ ապրել նորովի.
Ինչ՞ու են դեռ աչքերս թաց,
Ախր մեր սիրո ծառը կտրեցի, սեը ուրացա,
Բայց ուրվականներն այդ դալար ճյուղերի
Իմ երակներում նորեն ծառացան:
Քո մասին հուշերը սովոր են սրտիս տավիղը լարել,
Հուշերը գիտեն մեր երազների ծովոտ մեղեդին,
Բայց ես հոգնել եմ ծովերում բոսոր
Ալիքի պես քո ափին բախվել,
Ու ալիքի պես ետ քաշվել մոլոր.
Ես հրե, ես հուր....
Դու ձյունե,դու ձյուն....
Մինջեվ երբ են, ախ,հուշերը մեզ հյուր,
Մինչ երբ պիտ փոթորկեն մեր հույզերն իզուր...
December 27

«Բանաստեղծություն»

Ես հասկացա՝
Դու ճակատագիր չէիր,
Դու բորբ արյան ձայն էիր սիրահարության,
Հույզի քո նետերը նշանառու չէին՝
Նրանք հատեցին սահմանը,
Բայց բախտի դեմ համրացան:
Ու հիմա հեռու խորքերում իմ էության՝
Կամաց կամաց քանդվում է
Կծիկը քո պատմության,
Այն ժամանկ դեռ համառում էի,
Բայց սերը ավազի հետ նույնացավ,
Ու մաքրեն պիտի նրան ծովերը՝
Էլ չեմ փորձի ընդդիմանալ....
December 26

«Բանաստեղծություն»

Մի բեկվիր, սիր՝տ,
Արդեն սխալվելու ժամանակ չկա,
Ուժ տուր զարկերիդ՝
Հուսա, հավատա.
Ինձ անհրաժեշտ է լոկ մեկ ուժգին հարված,
Որ ձգվի էլի սերը ընդհատված:

Երակներում իմ այրում չկա, պաղել է
Ես կարոտել եմ սիրո հին հեղեղը,
Այնպես , որ զարկիր, անդորրը խախտիր՝
Սխալվելու բոլոր շանսերն օգտագործել եմ ...




Միայն իմ սրտի տրոփը լսեիր՝
Մի անծանոթ թախիծ էր հեվում
Բախման մեջ,
Բայց ծովի ձայն կար՝
Ինչպես ծովի խեցում,
Որը շշնջում էր՝
«Ես սիրում եմ քեզ»

December 25

«Բանանստեղծություն»

Ինչ որ մի թաքուն  ուժին հնազանդ՝
Դեպի քեզ է հոսում
Վտակն անուրջիս,
Ինչու ե՞ն աչքերդ այդքան  հարազատ,
Ինչու ե՞ն այդպես կանչում, տանջում ինձ,
Երբ մեր մեջ սերը՝
Կիսավեր կամուրջ,
Կիսաձայն շշուկ է եվ կամ արձագանք.
Այդ ինչ արեվ կա  ձյուներում քո ցուրտ ,
Որ  ստիպում է ինձ բախտս անավարտ
Թողեմ ու գամ դեպի քո հեռուն՝
Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ...
December 24

«Բանաստեղծություններ»

Քո ժպիտը ինձ
Նվիրեց անբիծ
Վանիլե հույզեր.
Շնորհակալ եմ քեզ,
Որ դու իմ կյանքում
Միքիչ ուշացել էս ,
Ու սովորեցրել ես ինձ հրաշքի սպասել .
Իմ լռության մեջ՝
Շշուկներով քո ոսկեթել
Ասեղնագործվել ես՝
Եվ ինձ տվել ես երազանքի թեթվեր ...
December 21

«Բանաստեղծություն»

Ձյուն է՝
Շշուկով խոսող բանաստեղծություն,
Ճերմակ թախծություն,
Որն իր հետ բերում է
Խոստովանելու տաք մի ցանկություն:
Ես՝իմ հորինած հեռուներում մոլոր,
Նորից փնտրում եմ հույսի բեկորներ,
Որ մեղմեմ կարոտի հրդեհը բոսոր,
Ու քար լռությունը լույսով մկրտեմ:
Բայց ցավ մի կոպիտ՝
Արցունքացած կախված կոպից՝
Համոզում է, որ ձյունն անզոր է,
Որ ձյունը նաեվ նաիվ է խիստ:
Ու ես թափառում եմ իմ մեջ՝
Մինչ այգագալը նոր՝
Իմ չվերծանվող բանաստեղծությանն այս
Փաթիլներ խառնելով՝
Իբրեվ հույսի ոսկեբուռ սերմնացան,
Ու ցիրուցան, արցակ կրծքով՝
Տրվում եմ ես քնքշությանը ձյան…




Ձյունե վարդեր,փաթիլե երջանկություն,
Կուսական երկինք ու ճանապարհ
Իմ շեմքից կանչում են ինձ հեռու
Հմայքները ձյունափայլ:
Հիմա խոնարհ, հիմա փխրուն է շատ
Իմ թախծությունը,
Ձյունն ինձ համոզել է՝
Բախտություն դեռ կա՝
Ժայռի ափի մեջ ծվարած այս փոքրիկ թռչունը՝
Մի օր չափելու է այս անվերջությունը,
Եվ համր այս քարը դեռ շշնջալու է աղոթքն առավոտվա:

December 19

«Բանաստեղծություններ»

Սիրով ես հունցել իմ կավը աստված՛,
Ու տխրությունով անչափ, անասելի,
Ես իմ գոյությամբ ՝հար սիրահարված,
Եվ միշտ թախծոտ  եմ ՝
Դա է դերը իմ:
Որքան էլ ավեր՝
Վանքում իմ սրտի միշտ ժամերգություն է,
Դու իմ արյանը լույս էս հավելել՝
Լույս, որն ապրեցնում է:
Չափն անկումներիս ինձ վաղուց մեկ է ՝
Հորանջում է մութը քո լույսի դիմաց,
Ինձ արարելիս շուրթերին քո երկ էր՝
Ահա թե ինչու եմ երկին սիրահարված...

December 18

«Բանաստեղծություն»

Ծովի գիշեր կա քո աչքերի մեջ,
Անթարկման, անսուտ նախաստեղծություն,
Լուսնի թաքուն արահետներ՝
Իսկ ես քո առաջ լոկ կավ եվ արյուն :

Ծավի հույզեր, լույսի խորհուրդ ու դող
Խնդրում եմ թող, որ մետ լինեմ այս հրաշքին,
Քո արեվից ինձ նվիրիր մի պատառ շող
Որ քո ծովում ես գտնեմ իմ հաելին:
December 17

«Բանաստեղծություններ»

Ծովն այսօր խաղաղ էր
Այնքան մաքուր ու սուրբ՝
Ասես չէր հեղել երբեվե անեծք,
Ջինջ էր ծովն այսօր իբրեվ արտասուք
Ու տխուր էր ծովը ՝ինչպես արցունքներ:

Ծովի շուրթերից մի բարի համբույր ՝
Տաք մի ալիքով քո բույրն ինձ բերեց
Ու ծովի լազուր աղոթքում թաքուն
Բախտը քո սրտի զարկն ինձ թարկմանեց:

Ինձ ոչինչ կյանքում պետք չէ էլ երբեվ՝
Սրտիդ զարկերն ինձ սեր են խոստացել...
December 13

«Բանաստեղծություններ»

Երակներիս մեջ խայտում է անկարգ
Աչքերիդ մասին անավարտ մի երկ՝
Բայց թվում է թե չեմ զորի հաստատ
Կոչել այն սիրերգ՝
Քանի զատում է մեզ մի տիեզերք :
Եվ ինձ մնում է երազել միայն,
Ու հույզի կավը ափում շաղախել,
Քեզ լուռ հորինել և սքանչանալ:
Քեզ ոչ մի արվեստ չի կարող կրկնել ,
Եվ որ աչքերիդ երկը անավարտ
Քո աչքերում է ինձ մնում փնտրել
View more entries