Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
1月10日 «Բանաստեղծություն»Շշնջացիր ինձ՝ -Քո թարթիչներից գիշեր է հոսում՝ Վա՛յր դիր գրիչդ. Գիտեմ հոգնել ես Երկերդ սերմել քարե հողերում. Խնայի՛ր սիրտդ, Ի՞նչու էս կյանքդ ապրում մեկ օրում. Ժպտացի քեզ լուռ, Բայց հավատալ քեզ չստացվեց, -Այնքան արեվ կա սրտում իմ փխրուն, Որ այն կարող է ինձ ներսից այրել՝ Թէ խոնարհեմ գրիչս: Մտքի խենթ իմ ճիչը Փոքրիկ պատերազմ է թախծության արճիճի դեմ, Եվ ես գիտեմ՝ Մինչ պայթի վերջին բողբոջը հույզիս՝ Պիտի ես գրեմ... 1月8日 «Բանաստեղծություն»Ես ըմպեցի սպասումը մինջեվ վերջ Եվ փակեցի աչքերս, Բայց հրդեհ մնաց կոպերիս տակ Այսքան անհատակ չէին եղել երբեք հուշի օվկիանոսները, Ես ինձ երբեք չէի զգացել անցյալներին հպատակ. Կյանք թե՞ կատակ՝ Հուշերով արբած՝ ես սթափություն եմ փնտրում Արտասուքի հատակներում, Սակայն իզուր է՝ Դու ինձ մոռեցել ես, դու ինձ չէս սիրում... |
|
|