Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 工具 帮助

日志


10月1日

«Տիգրան եվ Հասմիկ»

Իմ  եվ իմ ամուսնու համատեղ աշխատանքը

 

Տ

Իմ արարման սկզբի օրից՝

Խնդրել եմ սեր հին ու նորից,

Տենչացել հուր՝ լույս Արեգից,

Վառվել սիրով ՝ բույլ աստղերից:

 

Իմ արարման սկզբի օրից ՝

Խնդրել եմ շունչ անձրեվներից,

Վերձրել բերկրանք ծիածանից,

Հայցել ճախրանք արծիվներից:

 

Փնտրել եմ քեզ իմ սրտակից՝

Քո աչքերը, մտքերն անբիծ,

Ցանկացել եմ դուրս գալ ինձնից՝

Այրվել հրաշք քո ժպիտից:

 

 

Հ

Քո ժպիտից…քեզնից առաջ՝

Զարկն իմ խաղաղ, սիրտս՝ անարյուն էր,

Այս աշխարհում բազում խոստում ու խաղ,

Բայց մի վերջին վրձնահարված դեռ պակասում էր.

Բազում հուներ, նոր ու հներ՝

Ծովն մտքերիս բաժանում ու լիացնում էր,

Սակայն սիրտս զգում էր, գիտեր

Որ կաս, որ դու ինձ որոնում ես:

«Տիգրան եվ Հասմիկ»

Տ

Եղել է ,որ խարխափել եմ

Ինչ որ մեկի սուտ հայացքից,

Եղելե է, որ սիրով հարվել եմ ՝

Մեկ ուրիշի  չքնաղ տեսքից

 

Բայց ամեն անգամ մերժվել եմ ՝

Այրելով օրեր տրտմալից,

Ամեն անգամ խուլ լսել եմ՝

-Եղբայր ես ինձ՝ ոչ սրտակից

 

Եվ դավերով դեգերել եմ ՝

Հոգնել անվերջ փնտրտուքից,

Հույսս վառել, մոխրացրել եմ

Ու հեռացել խաբկանքներից:

 

 

Հ

Խաբկանքների խճաքարից

Ուլունք -ուլունք ՝ ես էլ հազար  հուշ ունեմ

Բայց իմ ծովի ծավի հունում մարգարիտներ կան բոցված,

Ու թեեվ  գույնը կեղծ երանգից  սիրտս հմուտ զատել գիտեր,

Բայց ես էլ, ես էլ հենց քեզ պես

Խաբկանքներից հոգնած՝

Իմ աշխարհը աշխարհի դեմ գոցել

Եվ բացվել էի լոկ ինքս իմ դիմաց:

Բացվել ու բոցվում էի  անիրականի  լուսնոտ քառուղում,

Ուր ամեն ճամփա բավիղ է կողպված,

Պաղ սարդոստայն, որ վարագույր էր թվում,

 Որն հազար խոստում ուներ եվ հազար ու մի խափված:

 

Տիգրան եվ Հասմիկ»

Տ

Էլեկտրոնային թեժ սարդոստայնի որոգայթներում

Մարդիկ փնտրում են ինքնահաստատման նոր ասպարեզներ,

Շատերը կորչում, կորցնում են իրենց անիրականում,

Ոմանք էլ գտնում են ինքնահաստատման նոր  հորիզոններ:

Եվ այդ խափուսիկ ու անիրական  բայց ձգող դաշտում

Հեշտ մոլորվում են՝ կարծես գայթակղիչ լաբիրինթոսում,

Բայց կա նաեվ լույս, կա գեղեցկություն այդ մթին ցանցում՝

Ինչպես ամեն մի որոգայթաշատ խորունկ խավարում:

 

Հ

Եվ մի օր ես էլ թողեցի իմ երազանքի արեվոտ հասցեն

Ոսկեդեղին տերեվների  հրաշեկ պարում՝

Ես միքիչ խենթ էի  ցնոր ու  ցրիվ ,

Եվ լույս հրաշքի էի սպասում , հավատում:

Ու իմ աչքերը մի օր վերջապես

Հրե ծով տեսան, հրե հողմ տեսան ու հրե երկինք,

Սրտիս տակ խելահարված թմբուկ թնդաց՝

Միտքը իմ սլացնելով երկինքներից դեպի երկինք:

«Տիգրան եվ Հասմիկ»

Տ

Եվ ես էլ գնացի դեպի այդ լույսը՝

Ինչպես մի թիթեռ գիշերվա մթում,

Ես էլ ձգվեցի դեպի այդ հույսը՝

Ինչպես ծարավը լերկ անապատում:

 

Եվ մի օր կամքը լույսի որոշեց՝

Անիրականը դարձնել իրական,

Երազը՝կյանքի  երանգներ հայցեց

Տանելով սրտերը՝ սպասված հանդիպման:

 

Հ

Եվ տեսանք մենք իրար

Ու թվաց ես ինձ եմ տեսնում հաելում

Ես դիպա քեզ հոգով՝

Եվ նույն լուսե կայծը շանթով ճառագեց իմ երակներում,

Եվ ես հասկացա, որ դու հորինվածք չես,

Որ երազանքներս կավի պես թրծվել ու դարձել են դու.

Դու , Դու իմ որոնածն ես՝

Ես քեզ գտա ու էլ երբեք չեմ կորցնելու:

«Տիգրան եվ Հասմիկ»

 

Տ

Եվ ես տեսա քեզ՝ հրաշք ժպիտդ,

Եվ հայացքդ հեզ , հոգիդ ու խինդդ,

Տեսա զմրուխտե  աչքերդ հրե

Որ կարծես գանձ էին եվ մտքիս արեվ:

 

Տեսա այտերդ՝ վարդավառվռուն,

Ալվան շուրթերդ մեղրակարմրուն,

Լսեցի խոսքդ՝ անկեղծ անբեկուն,

Զգացի միտքդ ՝ զուլալ , պարզ, սիրուն:

 

Եվ սիրտս զարկեց նոր թրթիռներով

Եվ միտքս ներկվեց նոր երանգներով,

Հոգիս սավառնեց նոր երկինքներով,

Եվ երկս բոցվեց հին-նոր ձոներով:

 

Իմաստավորվեց վայրկյանս քեզնով

Ջինջ լուսավորվեց հայացքս քեզնով,

Այգս վառ բոցվեց քո պարզ աչքերով

Եվ կյանքս կապվեց քո ծիածանով:

 

Եվ արդ ինչ լինի՝ հեղեղ թե քամի

Թե ծովը հառնի… թե  կրակն այրի

Ափս քո ափին ամուր կբռնի,

Սիրտս քո սրտին ձուլված կլինի:

 

Հ

Ես հիմա ունեմ սիրո գաղտնագիրը՝

Այն ինձ բերել է ամնեկնելի երջանկություն.

Առանց սիրո գուցե դյուրին է,

Բայց անմարմին են հույզերը, անգո.

Հիմա իմն են փայլը հյուսիսի ու ծիր կաթինը

Ու ողջը քո մեջ է, քո խաժ աչքերում,

Ես քեզ սիրում եմ ՝ մնացյալն անհիմն է ՝

 Եվ նավի կայմերը մեր երբեք չի բեկելու:

Գիտեմ կլինեն հույզի ծարավ եվ տոթ,

Սակայն հազար գետով քեզ մոտ կվազեն մտքերս՝

Քեզ չեմ թողի կիսատ,

Մեր սիրո համար բաց են ծով երկինքների բոլոր դռները,

Քեզ հետ անպարտ եմ եմ ես իմ սեր, իմ միակ…