Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
12月28日 «Բանաստեղծություններ»Քողերում ամպերի Դեռ աստղեր կան թաքնված, Որոնք միշտ ինձ աչքով են տալիս, Երբ ինձ թվում է, թե անցյալն հատած՝ Սովորել եմ ապրել նորովի. Ինչ՞ու են դեռ աչքերս թաց, Ախր մեր սիրո ծառը կտրեցի, սեը ուրացա, Բայց ուրվականներն այդ դալար ճյուղերի Իմ երակներում նորեն ծառացան: Քո մասին հուշերը սովոր են սրտիս տավիղը լարել, Հուշերը գիտեն մեր երազների ծովոտ մեղեդին, Բայց ես հոգնել եմ ծովերում բոսոր Ալիքի պես քո ափին բախվել, Ու ալիքի պես ետ քաշվել մոլոր. Ես հրե, ես հուր.... Դու ձյունե,դու ձյուն.... Մինջեվ երբ են, ախ,հուշերը մեզ հյուր, Մինչ երբ պիտ փոթորկեն մեր հույզերն իզուր... 12月27日 «Բանաստեղծություն»Ես հասկացա՝ Դու ճակատագիր չէիր, Դու բորբ արյան ձայն էիր սիրահարության, Հույզի քո նետերը նշանառու չէին՝ Նրանք հատեցին սահմանը, Բայց բախտի դեմ համրացան: Ու հիմա հեռու խորքերում իմ էության՝ Կամաց կամաց քանդվում է Կծիկը քո պատմության, Այն ժամանկ դեռ համառում էի, Բայց սերը ավազի հետ նույնացավ, Ու մաքրեն պիտի նրան ծովերը՝ Էլ չեմ փորձի ընդդիմանալ.... 12月26日 «Բանաստեղծություն»Մի բեկվիր, սիր՝տ, Արդեն սխալվելու ժամանակ չկա, Ուժ տուր զարկերիդ՝ Հուսա, հավատա. Ինձ անհրաժեշտ է լոկ մեկ ուժգին հարված, Որ ձգվի էլի սերը ընդհատված: Երակներում իմ այրում չկա, պաղել է Ես կարոտել եմ սիրո հին հեղեղը, Այնպես , որ զարկիր, անդորրը խախտիր՝ Սխալվելու բոլոր շանսերն օգտագործել եմ ... Միայն իմ սրտի տրոփը լսեիր՝ Մի անծանոթ թախիծ էր հեվում Բախման մեջ, Բայց ծովի ձայն կար՝ Ինչպես ծովի խեցում, Որը շշնջում էր՝ «Ես սիրում եմ քեզ» 12月25日 «Բանանստեղծություն»Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ՝ Դեպի քեզ է հոսում Վտակն անուրջիս, Ինչու ե՞ն աչքերդ այդքան հարազատ, Ինչու ե՞ն այդպես կանչում, տանջում ինձ, Երբ մեր մեջ սերը՝ Կիսավեր կամուրջ, Կիսաձայն շշուկ է եվ կամ արձագանք. Այդ ինչ արեվ կա ձյուներում քո ցուրտ , Որ ստիպում է ինձ բախտս անավարտ Թողեմ ու գամ դեպի քո հեռուն՝ Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ... 12月24日 «Բանաստեղծություններ»Քո ժպիտը ինձ Նվիրեց անբիծ Վանիլե հույզեր. Շնորհակալ եմ քեզ, Որ դու իմ կյանքում Միքիչ ուշացել էս , Ու սովորեցրել ես ինձ հրաշքի սպասել . Իմ լռության մեջ՝ Շշուկներով քո ոսկեթել Ասեղնագործվել ես՝ Եվ ինձ տվել ես երազանքի թեթվեր ... 12月21日 «Բանաստեղծություն»Ձյուն է՝ Շշուկով խոսող բանաստեղծություն, Ճերմակ թախծություն, Որն իր հետ բերում է Խոստովանելու տաք մի ցանկություն: Ես՝իմ հորինած հեռուներում մոլոր, Նորից փնտրում եմ հույսի բեկորներ, Որ մեղմեմ կարոտի հրդեհը բոսոր, Ու քար լռությունը լույսով մկրտեմ: Բայց ցավ մի կոպիտ՝ Արցունքացած կախված կոպից՝ Համոզում է, որ ձյունն անզոր է, Որ ձյունը նաեվ նաիվ է խիստ: Ու ես թափառում եմ իմ մեջ՝ Մինչ այգագալը նոր՝ Իմ չվերծանվող բանաստեղծությանն այս Փաթիլներ խառնելով՝ Իբրեվ հույսի ոսկեբուռ սերմնացան, Ու ցիրուցան, արցակ կրծքով՝ Տրվում եմ ես քնքշությանը ձյան… Ձյունե վարդեր,փաթիլե երջանկություն, Կուսական երկինք ու ճանապարհ Իմ շեմքից կանչում են ինձ հեռու Հմայքները ձյունափայլ: Հիմա խոնարհ, հիմա փխրուն է շատ Իմ թախծությունը, Ձյունն ինձ համոզել է՝ Բախտություն դեռ կա՝ Ժայռի ափի մեջ ծվարած այս փոքրիկ թռչունը՝ Մի օր չափելու է այս անվերջությունը, Եվ համր այս քարը դեռ շշնջալու է աղոթքն առավոտվա: 12月19日 «Բանաստեղծություններ»Սիրով ես հունցել իմ կավը աստված՛, 12月18日 «Բանաստեղծություն»Ծովի գիշեր կա քո աչքերի մեջ, Անթարկման, անսուտ նախաստեղծություն, Լուսնի թաքուն արահետներ՝ Իսկ ես քո առաջ լոկ կավ եվ արյուն : Ծավի հույզեր, լույսի խորհուրդ ու դող Խնդրում եմ թող, որ մետ լինեմ այս հրաշքին, Քո արեվից ինձ նվիրիր մի պատառ շող Որ քո ծովում ես գտնեմ իմ հաելին: 12月17日 «Բանաստեղծություններ»Ծովն այսօր խաղաղ էր Այնքան մաքուր ու սուրբ՝ Ասես չէր հեղել երբեվե անեծք, Ջինջ էր ծովն այսօր իբրեվ արտասուք Ու տխուր էր ծովը ՝ինչպես արցունքներ: Ծովի շուրթերից մի բարի համբույր ՝ Տաք մի ալիքով քո բույրն ինձ բերեց Ու ծովի լազուր աղոթքում թաքուն Բախտը քո սրտի զարկն ինձ թարկմանեց: Ինձ ոչինչ կյանքում պետք չէ էլ երբեվ՝ Սրտիդ զարկերն ինձ սեր են խոստացել... 12月13日 «Բանաստեղծություններ»Երակներիս մեջ խայտում է անկարգ Աչքերիդ մասին անավարտ մի երկ՝ Բայց թվում է թե չեմ զորի հաստատ Կոչել այն սիրերգ՝ Քանի զատում է մեզ մի տիեզերք : Եվ ինձ մնում է երազել միայն, Ու հույզի կավը ափում շաղախել, Քեզ լուռ հորինել և սքանչանալ: Քեզ ոչ մի արվեստ չի կարող կրկնել , Եվ որ աչքերիդ երկը անավարտ Քո աչքերում է ինձ մնում փնտրել 12月12日 «Բանաստեղծություն»Տաք ծփանքով ինձ նվաճում է գինին քո շուրթերի՝ Խոստանալով խոհ ,արեվ ու մեղեդի. Քո աչքերի կապույտ կանչից, կապույտ խայծից՝ Հեղեղվում է արյունը իմ Ու մի վայրի մոգությամբ, Հեզությամբ, ըմբոստությամբ՝ Խոստովանում եմ քեզ ես սերը իմ: Թաքուն մթություն, Արյան մոլի ծարավ՝ Քո պատճառով ոտանավորն այս բանաստողծություն դարձավ... 12月11日 «Բանաստողծություն»Բռնիր ձյան ձեռքը, Սանրիր ձյունե վարսերը թաց Ու կզգաս դու արյան այգաբաց: Վաղանցիկ, թափանցիկ Պատրանք է Կյանքը՝ Մի քանդիր քո մեջ արեվի վանքը: Ձյունը իջնում է ,որ դու մոռանաս Հուշերի այրոցը, հույզերի բանտը: Խաժ օրերի երթում արագ Թող ձյունը փակի ետդարձի ճամփադ. Ու արեվոտ աղոթքի հետ Դու նույնացիր ճերմակ ձյան հետ . Բռնիր ձյան ձեռքը , Հիմա դա քեզ պետք է... «Բանաստեղծություն»Զգացմունքների անձրեվ էր Ու հիմա էլի երաշտ, Զուր ես հավաքում լուսնի փշուրները՝ Մեր աչքերում մենք այդպեդ էլ Չգտանք իրար : Բայց թավշե ցավն այս Արժանի է ներումի, Զուր մի խաչիր քեզ հավատի համար՝ Պարզապես չեղավ. Տագնապը արյան սիրո բախման հետ էլ մի շփոթի՝ Սերը հպվելու է քեզ ուշ թե վաղ... 12月7日 «Բանաստեղծություններ»Երակներիս միջով հոսեց , քո աչքերի թաղծությունը Ու իմը դարձավ,ու ինձ ավիրեց, Դու փոխեցիր կենսագրությունս, Բայց ես ուրախ եմ, որ ժտիտս քեզ սփոփեց: Ձայնով շանթեց լռությունդ Ու լցվեցին երազներդ ամայի. Ինձ ասացիր ուր էր , ուր էիր մինջեվ հիմա Բայց ես արդեն էլ չկայի…
Միջով մառախուղի սավառնում է սերը, Ես զգում եմ նրան , բայց չեմ կարող հասնել, Թե քիչ վարդոտ լիներ սառցե շուրթերը՝ Թե համբույրից ձմռան սիրտս չսառչեր՝ Մինչեվ հեռուները հեռուների կգնաի Միայն թե քեզ հասնեի ՝ սեր….
|
|
|