Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
2月21日 ԲանաստեղծություններԴու դեռ այրում ես անցյալներս
Պայտում ես միտքս հիշողությամբ, Ախ, քար չէ ՝ սիրտ է Ինձ արձակիր խաղաղությամբ, Թէ չէ այսպես շարունակվելը Ինձ կմատնի ցնորության՝ Ահա եվ սերը՝ Սրտիս տիեզերքը դարձրել է կածան, Որն տանում է դեպի հատում՝ Ես քեզ սիրում եմ Ավերը սրտիս դարձրու արարում, Ասա ինչպես առանց քեզ ապրել Դու դեռ Դու դեռ Անցյալներս ես այրում Երբեվե…
«Դու» երբեվե հպվել ես ամպերին բարի՝
Ուրեմն արի՝
Դու գիտես հոգու գաղտնաբառը
Եվ
Ես Թույլատրում եմ փոխել կյանքը իմ՝
Դարձրու ինձ թիթեռ.
«Նա» կարոտի նետերն արձակել,
Սիրտս կայծակել,
Անձրեվ է հեղում՝
Չեմ կարող այլեվս այսպես ապրել՝
Անձրեվանոց դարձիր իմ հոգուն՝
Չէ որ «Դու» ունես ամպի օրհնություն
Իմ սեր,
Իմ կյանք, Իմ պամություն Ծուռ հաելի եիք, Ճակատագրի հմայություն, Բայց իմն եիք, Ախ, իմն եիք ՝ Վար ու վերելք, Հաղթանակ ու պարտություն. Կարծեցի օրհնյալ եմ ես, Բայց հիմա ամենը անեծք է ու ձյուն: Գտա քեզ կյանքի փուշ փշրանքներում Ու ընձյուղվեց իմ մեջ մի պատառ արեվ, Վերջը թվաց ծով անվերջություն, Երազ , որ գուցե սահմաններ չուներ: Բայց ինչ որ թաքուն ձեռագիր իմ մեջ Էջադրում էր հույզս անկանոն խաղով՝ Ես չասացի որ « սիրում եմ քեզ», Եվ լռությունը թվաց ամենազոր. Պատռվեց կյանքի իմ երկխոսությունը Ու դարձավ վհատ մենախոսություն Կյանքը չներեց իմ անփորձությունը Ու քեզ չներեց՝ որ կյանքն եիր փորձում Մի սեր, Մի կյանք, Մի պատմություն, Դատարկ մի բեմ, Դիմակ անդեմ, Ծափեր, Ծափեր ու լռություն Իմ մեջ մի նոր տիեզերք էր ձուլվել, Իսկ ես կարծեցի այն երեխայություն Հիմա ամենը անեծք է եվ ձյուն. Անվերնագիր , կիսատ, հեգ հիշողություն, Բայց իմն է , այն իմն է Ապրում է իմ մեջ, արարում է ինձ, ու կամաց կամաց մոտեցնու, է աստծուն… __________________
Ձյուն է,
Վայրկյանի բյուրեղացում, Մատներս սառել են, մրսում եմ Լսում ես՞ Գրել եմ ուզում. Գինի եմ ուզում, արբեցում, հաշիշ, Որ հրախաղի սիրտս կրձքիս տակ, Որ բառը ցրտում մենապարի , Ցրտում հուր ցրի , Թանաք ,արյուն եվ կյանք. Մեկ լարի վրա, Մերկ դողդոջ տողում՝ Մնջախաղում է ներշնչանքը Որքան փոխել է կյանքը ինձ փորձում , Այնքան ՝անհնազանդ եմ, Գրել եմ ուզում՝ Ուրեմն անպարտ եմ....... ԲանաստեղծություններՔո շշուկները չեն լռել իմ մեջ,
Բոցը կրքի չի մարել դեռ իմ օվկիանոսում, Ու աչքերիս ծովում խաղաղ՝ Սերը կարոտի ուռկանն է ծգում. Ծեռքերիդ ճերմակ կամարներն Իբրեվ երկու կիսալուսին՝ Դեռ գրկում են սիրտն իմ օպալ, Ու շշնջում, որ քեզ ձուլված Հոգիս կարող է հավերժ լիանալ. Քո շշուկները չեն լռել իմ մեջ, Դու դեռ թեվածում էս , Դու դեռ կաս, դեռ կաս՝ Իմ անծիրում ինձ վեհացնում ես, Ինձ արարում ես, Սիրում ես Սիրտ իմ, Խոստովանություն
Հավատում եմ ես մեր աչքերում ծվարած լույսին, Նրանց անսուտ անհունությանը, Ախ, սիրելիս այս սիրո համար շնորհակալ եմ գարնանը: Հավատում եմ ես , որ մեր աչքերի մութը կուշանա Ու երազանքի երկինքներում լուրթ Սերը կարձակի նոր մի օդանավ, Արեվ, գունախաղ... Հավատում եմ ես նոր առավոտին, Ու գիտեմ հաստատ՝ Քո աչքերի , խաժ աչքերի արշալույսը Սուտ չէ երեվի.... Քո հեռացումով Ես ատեցի ազատությունը՝ Ինձ էլ թեվեր հարկավոր չեն ազատ ճախրանքին. Չգիտեմ որտեղ փնտրել հոգու արհոստանոցը, Ուր փշրված երազն իմ կնորոգվի: Քո հեռացումով Ինչ որ անանուն գույն է իջել իմ անուրջներին, Ու ծրարել է սիրտս անբեկելի թաղծությամբ Դարձիր Դու ինձ թողել ես կիսատ, Դու ինձ թողել ես կիսատ Փակիր աչքերդ...
Ինձ պինդ պահիր կոպերիդ տակ... Գիտեմ դու դեռ փորձում ես Անդրադարձն իմ խորտակել Ուրիշ, օտար, խենթ աչքերի ծովերի տակ Սպասիր.... Փակիր սպասման դուռը մեր հուշերի հրաշքի դեմ Ես դեռ ապրում եմ այնտեղ, Ես դեռ տիրում եմ աչքերիդ ծովին՝ Ակամա ու կամովի: Ես առագաստ եմ քո ծովերի մեջ՝ Փակիր աչքերդ եվ դու ինձ կզգաս, Դու ինձ կտեսնես..... Քո մեղմ,
Քո մեղմ շնչառությունը՝ Դողում է դեռ իմ շուրթերին, Ուր վրձնեցիր արեվի գույնը, Արեվի բույրը Սեր իմ , սեր իմ: Քո մեղմ, Քո մեղմ գարունը Փոթորկեց է իմ մեջ թաղծության հունը ԵՎ հույզերիս բառարանում՝ Ոսկով գրեց՝ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ….. Ինչու լինել, Ինչու իզուր շարունակվել, Երբ սիրո մեջ «Մենք»-ը վաղուց տողադարձվել՝ «Ես» ու «Դու» է դարձել վհատ. Ինչպես լինել, Այսպես մոլոր ու անկրակ, Երբ բարեվը հրաժեշտի ստեր է հագել: Կորցրեցինք, կորցրեցինք իրար, Կործանեցինք շքեղ սիրո մի առասպել՝ Հրաժարվում եմ Ես անկարող եմ ախ, Առանց քեզ շարունակվել….
ԲանաստեղծություններՄաքրում եմ ես ճերմակից
Արտասուքը իմ գրչի Եվ չնչին, ինչոր չնչին թաղծություն՝ Տիրում է ինձ, այրում է ինձ ու չի ներում. Ամպ են հագել իմ տաղերը Ամպ է, ամպ է ու որոտ, Պարտադրում են ճերմակները Նոր տաղ , նոր երկ, նոր օրոր, Բայց ես անզոր եմ , ասա՞, Ինչու՞ լքեց ինձ մուսան, Երբ իմ կյանքում իմ կյանքը այլ էր, Հույզի ծովը հար շռայլ էր, Բայց ես հիմա դարձել եմ որբ, Ու գրիչն իմ ունի բողոք Իմ դեմ ու ողջ աշխհարհի՝ Իմ ներշնչանք ետ արի.... Դադար է նորից Ախ, քար է հույզը երբեմնի, Զուր հրաշքին հավատացի՝ Ինձ այն շատ էր երեվի, Ու հիմա թախիծն իմ ուլունք ուլունք Կաթում է , պայթում է անգութ Եվ ծափի մեջ ու ծփանքում՝ Ծիծաղում է, ծաղրում է ինծ՝ «Երբեք էլ չի եղել շարժում»... Դու…
Լոկ դու կարող ես կանգնեցնել անձրեվը, Եվ դու լոկ կարող ես ինձ ետ գնել չարքից, Իմ կյանքում կտաի ես ամենը, Բայց դու, Ախ դու Չես սիրում ինձ Ստվերներ են, Ստվերների շանթ ու շղթա, Դու ինձ ավիրել ես՝ Անձրեվն է լալիս, Եվ իմ աչքերում սեվազգեստ չարքերը Ծափում ու ձաղրում են , Որ չես սիրում դու ինձ, Եվ իմ անզոր կանչերը՝ Ծանր խաչեր են … Դու Լոկ դու կարող էիր կանգնեցնել անձրեվը, Եվ դու լոկ կարող էիր ինձ ետ գնել չարքից Կյանքում կտաի ես ամենը, Բայց դու… Ախ ,ես էլ չունեմ ոչինչ Երեկո էր...
Մատնվեցի սիրաբույրին, Հագա ամպե կոշիկներ, Բայց սերն այսօր իմ վճռից շիկնել՝ Իմ դատավճիռն է ընդունում ցավով. Ճյուղեր,շատ եին ճյուղերը՝ Սերն ամուր չէր արմատներով... Ես տեսա հրեշտակներ,
Ամպեր, ամպեր... Սահող, հոսող ամպեր տեսա սիրուն, Ու ամպի պես թեվ ու թեթեվ՝ Ես ճախրեցի քո աչքերում. Եվ մատնեցին ինձ ցնորքներս՝ Ինձ մատնեցին դեգերման Ու արդ ես էլ ամպ եմ, ամպ եմ՝ Առանց կղզի ու հանգրվան, Առանց ներկա ու անցյալի, Բայց ես տեսա հրեշտակներ, Ախ, ես տեսա հրեշտակներ՝ Սիրտս բախել չի դադարի,ինչ էլ լինի... Փոթորկից հետո
Խաղաղվել է սիրտս Ու իմ ներսում պաղել է թեժը խենթության, Սերը անցել է, ավարտվել է սերը, Սերը դարձել է մի անանց կածան. Բայց միեվնույն է ծիածան էր սերը, ԵՎ սիրուն հանուն քաղցր է անգամ տառապելը, Փոթորկից հետո խաղաղ եմ ծովերը Փոխում եմ ես օրվա թաղծությունը՝ Թույլ թրթիռ կա ափսոսանքի, Որ դեռ դողում է օդում, Եվ իմ թաքուն աղոթանքում Դեռ քո անունն եմ տալիս, Ու անուրջը սեղմած կրծքիս՝ Դեռ պայքարում եմ իմ դեմ, Բայց դու գիտես եվ ես գիտեմ՝ Մենք չենք լինի միասին: Թույլ թրթիռ կա խաժ խափկանքի, Որ դեռ շրշյում է ՝«սիրում եմ , Սերը մի թարթիր ուրիշ աչքերում, Մի փոխվիր, մի փոխիր սերը, Սերն աղերսում է շարունակություն», Իսկ ես վճռել եմ «Հավերժը» հատել ցուրտ մի «երբեքով» Եվ սուր դանակով կտրել երակներն իմ երազանքի՝ Ախ, դու գիտես եվ ես գիտեմ Միասին մենք չենք լինի.... Հրաշքի սպասում, Եվ սպասում անհնարի՝ Փետրե կամուրջ է այս ամենը, Բաց արա սիրտս, տես՝ ձյուն է գալիս՝ Եվ այլեվս՝ Անցյալ է արեվս. Քո շուրթերը ուրիշ անուն են տալիս, Դու ինձ, գիտեմ, մոռացել ես, Փաթիլվում է սերը ու լուռ հալչում ափիս՝ Մեզ միացրեց ու բաժանեց այս ձմեռը…. 2月20日 Բանաստեղծություններ
Որքան արագ են ամպերը փոխում ուրվագիծն օդե
Երբ սիրում էի,
Հույսը ճայ էր,փետուր էր, թիթեռ,
Որ մայրամուտի մետաքսներում
Դողում է դեռ:
Ամպը գցում էր երազանքի կամրջակներ,
Եվ իմ ափը ամպը ձուլում էր քո ափին,
Եվ ես թաքուն երազում էի,
Որ ժապավեններն օդե պիտի չքանդվեին,
Սակայն իմ սերը ՝ մի օդե թիթեռ, կորավ ամպերում
Ես քեզ չեմ սիրում
|
|
|