Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 工具 帮助

日志


2月26日

«Բանաստեղծություններ»

Ուղղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝
Հույզի անշուք այս ծրարում
Եվ նրանում
Դաջում եմ ես իմ տաք համբույրը,
Որն հազար էլք ու խոստում ունի դեպի գարուն:
Սերը սառցե բավիղներում
Չի մոլորվի ես դա գիտեմ,
Այն քեզ կհասնի
Ես հավատում եմ…


Գարունը բացում է վարագույրը իր՝
Աչքերդ փակիր՝
Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել.
Եվս մեկ զարկ,
Էլի մի թրթիռ
Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել:
Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի,
Որ հույզը թարթվի,
Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ.
Կգամ ես, դու միայն ձայնիր՝
Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել…


-Սիրտս սրտիդ ժապավենող անուրջներում
Հյուր է գալու նոր մի գարուն,
Պատրա՞ստ ես դու
Հույզերի հետ նույնանալուն.
-Ես պատրաստ եմ ամեն ինչի
Սիրույն հանաուն.
Մեր երազը թե չպաղեց ցուրտ  ձյուներում՝
Ուրեմն օրհնյալ է
Ես ոչնչից չեմ վախենում
2月18日

«Բանաստեղծություններ»

Դու հեռացար՝
Լուսինը իմ՝ քո հոգում,
Չափսոսեցիր, չասացիր, ախ,
Ու՞մ եմ ես նրան թողնում,
Իսկ ես անցա,
Ես հաղթեցի անհաղթելին,
Դժվար էր ,բայց ես հասկացա՝
Այս սիրո վերջը
Իմ սկիզբն էր սե՛ր իմ...


Ես անկարող եմ քեզ ասել մնա՝
Սերը բեկորվել է,
Եվ քո որոշման մեջ սպանող ոչինչ չկա
Գնա՝ ես քեզ ներել եմ .
Թե թեքվել է սերը դեպի մայրամուտ՝
Արձակիր հուշի աղավնիները,
Հիշիր՛ առաջինն է ճիշտ հեռացողներից երկու՝
Դու ճիշտ եղիր,
Իսկ ինձ արդեն մեկ է...
2月15日

«Բանաստեղծություններ»

Սրտիս զարկերը մի լսիր՝
Լոկ կայծ եմ,
Շքեղ մեղքը սիրո մերժիր, մերժիր՝
Այս ամենը խայծ է:
Ես ինձ հավերժ փակել եմ սիրո առաջ՝
Անզոր է արեվդ՝
Էլ չեմ սիրի ինչպես առաջ...



Սովորիր լսել քարի շնչառությունը,
Նրա կարծր հառաչը զգա ու նոր քարկոծիր՝
Ես քո առաջ կանգնած եմ ,
անիծված եմ ,
Թե զորու է կամքդ՝ սիրտը իմ խոցիր,
Բայց թե դողում է դեռ սերը քարի ներսում՝
Կանչիր ինձ ու ես քո մոտ կգամ:
Խենթս , ախ խենթս միթե դու չես զգում,
Որ ես քո համար լոկ կամ
2月14日

«Բանաստեղծություն»

Տարածվել էր գիշերը երակներիս մեջ,
Բայց սերը ուժ գտավ՝ մթին տիեզերքն իմ արթնացնելու,
Հիմա ամեն վարկյանս սեր է՝
«Ես սիրում եմ քեզ»
Սիրտս քո անվամբ է զարկում ու զարկելու:
Սերը հաղթց խաբկանքը,
Սերը գույնեց իմ կյանքը՝
Հիմա երազներն իմ քեզ են պատկանում.
Ու սերն իմ ՝ինչպես այս այգածագը
Այսօր եվ ընդմիշտ
Ես քեզ եմ նվիրում
2月11日

«Բանաստեղծություններ»

Իմ հույսերի կորամեջք «գուցե՞ն»
Այսօր դարձել է բարձրաձայն՝ «հաստատ»,
Ի՞նչ կար մեր միջեվ՝
Սե՞ր,կապվածությու՞ն, խաբվածությու՞ն, թե՞ բախտ,
Ոչինչ էլ չկար՝
Պարզապես հույզեր,
Որոնց թեվեր տալ մենք չկարեցանք:
Թվաց ,թե դու անկեղծ ես մինչ ի մերկություն,
Թվաց ,թե ես պարզ լիճ եմ ՝
Քո երազանքին ջինջ արտացոլանք,
Բայց ճիչը սիրո , մեր երազանքում
Չուներ արձագանք.
Մենք ծնկի եկանք բախտի առաջին իսկ մարտում,
Կյանքը կարծեցինք կարծր, բիրտ եվ բարդ՝
Ներիր աչքերում իմ  մխացող« գուցե՞ն»,
Դու իմ բախտը չէիր «հաստատ»...
 
......

Ապակին շպարած թաց գոլորշու մեջ
Ես թաքցրեցի ճիչը իմ հոգու՝
«Ես դեռ սիրում եմ քեզ,
Ես քեզ երբեք չեմ մոռանալու»
Օ, ճիչն այդ հզոր էր՝
Ապակին ճայթեց,
Ու խայթեց բեկորն ինձ իր ճշմարտությամբ՝
«Նա չի սիրում էլ քեզ,
Դու վաղուց խեղդվել ես իր ծովում հպարտության»...
 
........

Դու ժպտացիր
Եվ աչքերում իմ փշրվեց գավաթն այգաբացի.
Ես հավատացի,
Որ ծովն այդ օրը պարզապես սառել էր
Իմ եվ քո ափերը կապելու համար.
Դու ժպտացիր ՝
Ու ես համարձակվեցի՝
Սառցե ծովով վազել
Դեպի անցյալ.
Բայց չհասա, ես չհասա քեզ սիրելիս՝
Ափերը քո վաղուց են նվաճված...

.........

Քո աչքերից ամեն օր՝
Սիրտս ըմպում էր տպավորության մաճառը քաղցր,
Բայց սերը տիկերում բախտի ու ժամանակի
Դեռ երկար փորձվեր պիտի,
Որ դառնար գինի քաղցր:
Սակայն ես շուտ վստահվեցի
Մեզ բաժանող ու միացնող ամպերին ջինջ,
Սիրո կիսաձայնը քաղցր՝
Հզոր թվաց ՝քան ճիչը ինձ:
Հիմա չգիտեմ ինձ ատեմ , թե քեզ
Բախտի ապտակի համար այս ծանր՝
Ինձ լոկ թվաց, որ սիրում եմ քեզ՝
Գինին թույլ եղավ, դառը եվ համր...

.........

Լռությունը թնդում է իմ մեջ բյուր թմբուկներով
Եվ էլի խաբում է, գիտեմ,
Իր հուսադրող տեսությամբ՝
Հույզի մակընթացումը լոկ խոստում է ջերմ,
Որը երբեք չի հատուցվի տեղատվությամբ:
Բայց լռությունն այսօր անզոր է , անթեվ,
Ես հոգնել եմ արդեն
Ըմպել հավատի օշարակը քաղցր,
Ուզում եմ կյանքն ապրել առանց շաքարի,
Ես քիչ խենթ եմ ախր...
 
.......

Դու ներիր ինձ այս սիրո համար անժամանակ,
Անհասցե, անհույս, առանց ապագաի,
Քո ժպիտը
Երազանքներիս խարույկներին մարած
Դարձել էր կայծ,
Ու գուցե ինձ այրել մինչ ի մոխիր
Նրան չարգելեի.
Դու ինձ ներիր խոսքերի համար ասված,
Շռայլ, լուսե ժպիտների՝
Կհաշտվեմ մի օր չսիրելուն քո , բայց
Չսիրելը քո ՝ես քեզ չեմ ների...