Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
3月26日 Նարեկ Քթոյանց եվ Հասմիկ Սարիբեկյան «Մեր Սերը»Այսաօվա պես պարզ հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ տեսա քեզ: Ասում են կյանքում ոչինչ պատահական չի լինում. չգիտեմ աստղերն են դա որոշում, թե ինչ-որ մի տեղ այդպես է գրված, ոչինչ պատահական չէր: Ու այս պատահական կյանքի խաչմերուկում, շատ պատահական հանդիպեցի քեզ: Գիտեմ դժվար է, բարդ է, բայց էլ ինչ սեր առանց դժվարությունների… Սեր, սա էլ պատահական չէր: Ու հիմա նոր եմ հասկանում` ինչ ասել է իսկական սեր, սիրել, ցավել… Չգիտեմ թե ով մի ժամանակ ասել է, թե արգելված սերը քնղցր է ամենից, հավատա, որ, երբ զգում ես այս խոսքերը սիրով վարակված հոգուդ վրա, ակամա ասում ես, որ իմ սերը դառն է, դառն է աշ-խարհից: Ասում եմ ու սկսում երազել քեզ, եդեմային բույրդ, սիրող աչքերդ, ներող հայացքդ. հոգիս վայելքից մարում է, քեզ այսպես ունենալուց ու չունենալուց խեն-թանում եմ, արցունքներս գլորվում են դեպի հոգուս խորքերը, լալիս եմ ու ժպտում, ժպտու ու սկսում փնտրել քեզ, սիրել քեզ, սիրել, սիրել քեզ…
Քո աչքերի ծովերում կապույտ՝ Նավաբեկություն է Օ, ինչ խենթություն է՝ Սեր այս ավազե ապարանք, Գունախաղ, խաբկանք, Բայց ես քեզ սիրում եմ. Ախ, ինչ է սա Ճակատագրի քամահրանք, Այս ինչ անմիտ սահմանում է Միթե սերը ունի հասակ՝ Եվ քեզ սիրում եմ, և ամաչում եմ Նարեկ Քթոյանց եվ Հասմիկ Սարիբեկյան «Մեր Սերը»
Այո, դե իհարկե, մարդիկ իրենց կյանքը ապրում են սահմանումների մեջ, փակագծերի ներսում…Սակայն քեզ սահմանումով սիրել անհնար է, սահմանումները ժխտվել են դեռ վերևում, միայն թե այդ սահմանումների մեջ ոչինչ անհնար չկա, կամ ես, կաս դու ու կա մեր սերը, աշխարհում ոչինչ անհնար չկա: Աշունս հուշում է` պտուղներս քաղցրացել են: Միայն թե հավաքելուց վախենում ես ու փախչում: Իմ ամբողջ էությնը ամեն վայրկյան փնտրում է քեզ, կյանքս բույրիցդ սնունդ է տենչում , իսկ դու քո ան-ցած գարուններն ես փնտրում: Արի սկսենք նորից.կամ ես, կաս դու ու հաստատ գիտեմ, որ կա սերդ, սակայն նորից գարնան որոնումների մեջ ես: Ու այսքանով մեկ ես ապրում եմ քո աշնանը, քեզ հետ, քո կյանքում: Գարունս դառել է աշուն, կյանքս տվել եմ քեզ: Էլ ու՞մ ես փնտրում երազներիդ պոկված էջերում, անցած գարնան կրակներդ իմ աշունում են ապրում, այնտեղ են սկսվում անուրջներդ ու հանգրվանում հոգուս մեջ, ես էլ ամբողջ հոգով փայփայում եմ նրանց, ու սպասում քեզ, իսկ դու դեռ փնտրում ես ու մի քիչ հավատում, որ անցած գարունդ գալու է, բայց չգիտես, որ անցածդ գարունը քո աղջկական հույսերն ու պատրանքները քեզնից ակամա զիջել է աշնանս, ու անցած ճամփադ երկրորդ անգամ քեզ այնտեղ չի տանի, ուր էլ գնաս, որտեղ էլ փնտրես գիտեմ, որ վերջին հանգրվանդ գրկիս մեջ է լինելու, քանի որ այնտեղ դեռ քեզ են սպասում ապրածդ գարնան չապրած երազները:
Երազանքը իմ դեռ մեղմ ճրագվում է Ծովագույն աչքերիդ հանուն, Քեզ սիրելն ինձ արգելվում է՝ Զուր է ՝ Մեզ բաժանում է միքանի գարուն, Բայց միթե մենք մեղավոր ենք , Որ անժամանակ հանդիպեցինք Ես քեզ սիրում եմ եվ աղաչում եմ Ներիր ինձ սեր իմ Նարեկ Քթոյանց եվ Հասմիկ Սարիբեկյան «Մեր Սերը»
Լուռ լսում էի խոսքերդ ու փորձում հասկանալ, թե ինչո՞ւ, ինչի՞ համար, ո՞վ էր մեղա-վոր, թո’ղ մնայի պատրանքներիս մեջ, թո’ղ հավատայի, որ դա էր սերը, բայց կյանքս ինձ շատ էր սիրում ու այնքան, շատ որ ճաշակել տվեց իսկական սիրո եդեմային համը… Չգիտեմ ինչ անեմ, ուր փախչեմ, արյունս եռում է երակներումս թեկուզ լուսին, աշխարհի ծայրը, ուր որ կուզես պատրաստ եմ քեզ տանել, միայն թե միայն իմը լինես, բայց այս սիրահար եռանդս մի ակնթարթում փոշիանում է, երբ այդ աստվածային աչքերիդ մեջ տեսնում եմ անզորության թախիծ, ախր, գրողը տանի, թախիծդ էլ է անասելի պայծառ, ու աչքերիդ կրակը ասում է, որ ամեն ինչ անիմաստ է… Դե արի ու այս կյանքին դիմացի… Ասում ես անիմաստ է, աննպատակ, անհնար ու անէական, ասում ես, ժպտում ու հայացքդ թաքցնում: Գիտեմ, որ այդ ժպիտիդ տակ անկարողության արցունքներդ ես քողարկում, փորձում ինձնից թաքցնել ու չգիտես, որ ամեն անգամ քեզնից բաժանվելիս հոգիս ալեկոծվում է մի նուրբ փոթորկով, սերս արցունք դարձած խեղդում է կոկորդս, սկսում եմ քեզ երազել ու, ու մի՞թե այս անիծված աշխարհում չկա իմ ու քո վայրը: Գիտեմ` ասելու ես անիմաստ է, բայց հենց սկում եմ հակառակը, պնդել բանականությունդ տեղի է տալիս, ու սկսում ես սիրահար ժպտալ: Սերդ կա, գոնե գիտեմ, որ սիրում ես, բայց դե համոզված եմ, որ արդեն որերորդ անգամ պիտի ասես թե ինչ որ կա անիմաստ է, անհնար ու օդեղեն:
Մեր սերը ամպե ապարանքներ է Առանց անցյալ ու գալիք, Ես հասկացել եմ , ես հաշտվել եմ , Հագել եմ հույզի զսպաշապիկ, Որ մեզ չքարկոծեն, Ասես բախտն ինձ անիծել է՝ Քեզ սիրում եմ , Բայց պիտի քեզ արձակեմ Մենք չենք կարող փոխել ոչինչ՝ Մեզ բաժանող գարունները մեզնից զորեղ են: Խոնարհվել են Երազներն իմ աշխարհի դեմ խոնարհվել են՝ Անհնար է ամեն ինչ, Սերը, մեր սերը , ախ,աղետ է, անգութ դահիճ, Եվ դու գիտես , եվ ես գիտեմ, Որ բարքերում ամենաճիշտ՝ Մեր սերը թույլ թիթեռ է, Այն պարտվել է՝ Ներիր ինձ Ասում ու չես հավատում, հայացքդ ես փախցնում, որ չտեսնես սառած դեմքս: Կյանքդ, կենցաղդ ու աշխարհդ թույլ չեն` տալիս բարձր թռչես… Կյանքիս գնով էլ քեզ վեր կհանեմ այս ճխճիմ իրականությունից, երբեք, լսում ես, երբեք չեմ հանդուրժի, որ հանձնվես, որ սերս մոռանաս, ինքդ քեզ խաբես: Գարունը միայն ընտրյալներին է երկրորդ անգամ այցելում: Հասկացիր, որ դու սիրելու համար ես ստեղծված, սերդ հոգոդ պես մեծ է, այն չի կարող մեռնել , ներիր բոլրին, չէ որ էս անիրավ, բայց հրաշք այշխարին լուսատու է պետք` արևը սիրուցդ այրվում է, աստղերը` քնքշանքիցդ հալ-վում ու մնում ես մեն մենակ լուսավորելու կյանքս, գարունս, ինձ… Անդադար քեզ եմ երազում` աչքերիդ կրակը, հրաշք դեմքդ, նուրբ շուրթերդ, սիրող ձայնդ ու բույրդ…բույրբ…ա~խ, բույրդ… Էությունդ դրախտն է, դու այդ դրախտի լուսինը ու այդ սիրավառ դրախտդ այնքան հեռու, այնքան հեռու, այնքան մոտիկ է թվում, չէ բույրիցդ խենթացել եմ… Նարեկ Քթոյանց եվ Հասմիկ Սարիբեկյան «Մեր Սերը»
Գիտեմ, գիտեմ ես առանց քեզ կկործանվեմ, Ես առանց քեզ լուռ կմարեմ Ու կդառնամ կիսալուսին, Ձեռքդ մեկնիր ինձ իմ ընկեր, Թույլ տուր բեկվեմ,անհոգ թեքվեմ Ամուր ուսիդ, Ինձ հետ խոսիր,ինձ համոզիր՝ Չկա ոչինչ անհնար, Թեկուզ քանի գարուն հեռու՝ Ծնվել ենք մեք իրար համար…
Ինչքան էլ ասեմ` քիչ է: Քեզ այս կերպով ունենալուց արդեն խեղդվում եմ: Օդս, ջուրս, կյանքս չի բավականացնում: Դու չկաս… Էդ լարված հանդիպումներից չեմ հագենում, միայն մի քանի րոպե, որտեղ էլի լիովին իմը չես: Մի ամբողջ հավերժություն սպա-սում եմ էդ երանելի պահին, ու մի վայրկյան աշխարհս անասելի լուսվորվում է, կորց-նում եմ գիտակցությունս, ու ուշքի գալիս անիծված «հաջողություն» բառիցդ: Բացում եմ աչքերս ու տեսնում, որ քայլերդ քեզ տանում են, քեզնից մենակ բույրդ է մնում, որը պիտի հոգուս ամենախորը անկյունում պահեմ մինչև մյուս հանդիպում ու ուղեղումս անդադար թնդում է քո սպանող «հաջողություն»-ը: Չե, ես աշխարհը մերը չի: Ամեն անգամ քեզ տենչալիս սիրտս պայթում է տեղից, աչքիս չի երևում ոչ մի նյութեղեն ավոլորդություն, միայն լույս կերպարդ, անուշ բույրդ ու … շուրթերդ եմ ուզում: Ու ամեն անգամ ավելի ու ավելի ուժգին, սիրտս քեզ է տենչում, քեզնով ապրել եմ ուզում, քեզ ամուր կրծքիս սեղմել եմ ուզում… Ու, երբ քնքուշ ձեռքովդ դիպչում ես ձեռքիս, տաք ժպտում ու ասում, որ լավ կլինի, վերերկ-րային թովչանքիցդ մի ծով հանգստություն է ծնվում, ու մի մոգական ուժով խառնվե-լով սիրուդ հետ` գալիս է դեպի սիրտս: Այդ պահին կարծես աշխարհի տերն եմ, ու չկա ոչինչ: Կամ միայն ես, դու ու մեր սերը… Դրախտդ անմահություն է բերում: Չէ առանց քեզ դրախտը գեհեն է, աշխարհը սառած, իսկ ես…Առանց քեզ ամեն ինչ… Խոսքերդ հիշեցի` «անիմաստ է»: Նարեկ Քթոյանց եվ Հասմիկ Սարիբեկյան «Մեր Սերը»
Մեզ չեն ների, կնախատեն, Բայց ես գիտեմ, որ ահի դեմ չծնկեցի, Քեզ հետ ժայռից հավք կերտեցի, Ու հերքեցի մի քարացած, բիրտ սահմանում՝ Երբ սիրում են ՝ փոթորիկն էլ է խաղաղվում
Պատուհանիցդ առկայծող ույսդ կամաց-կամաց մարում է, աչքերդ դանդաղ փակվում են. ես էլ պատուհանիդ տակ մնում եմ մենակ ու նորից քեզ երազում: Աշխարհի, որ ծայրում էլ լինես քայլերս ակամա բերելու են դեպի քեզ, որ իմ օդով ապրեմ, բույրդ զգամ ու խենթի պես քեզ գիրկս առնեմ, որ անունդ գոռամ երկնքից երկիր, որ սիրում եմ քեզ… Քեզնից այն կողմ էլ կյանք չկա, սերդ դառել է միակ կենսատուս: Բայց դու էլ անկախ քեզնից սիրուս կարոտն ես զգում: Մտածում ես որտեղից գիտեմ... Չէ, աչքերդ չեն ասել: Երբ ամեն անգամ ինձ տեսլիս ժպտում ես ու խորը շնչում, հանգստացած նայում ես աչքերիս ու անբուղջությամբ ինձ համար ապրում, հասկանում եմ… Այո, շունչդ է մատնել: Չէ որ գիտեմ սիրում ես… Ու հիմա հաստատ համոզված եմ` եկել է մեր ժամանակը: Շուտով փուխր էությունդ եռացող սիրուս դիմաց կընկրկի: Կփշրվես ջերմ գրկիս մեջ, կլուսավորես աշխարհը ու ողջ տիեզերական համաստեղությունը մերը կլինի… Չե որ սիրում եմ, շատ եմ սիրում քեզ…
Ես պատրաստ եմ, ես ուզում եմ Քեզ հետ երազն իմ կիսել, Քեզ սիրելով՝ սեր իմ բարի, Ժամանակի քմայքները ՝համաձայն եմ անտեսել, Քեզ հետ հոսել,զարկվել ափին անհնարի Ու չզղջալ, ու չափսոսել մեզ բաժանող գարուններն անհնարին. Իմ սերը քեզ թող որ բերի անմարելի հրավառում՝ Չկա սահման ու սահմանում Ես քեզ սիրում եմ Սիրում եմ Սիրում Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան «Հավերժ միասին»
Սերը նամակ էր Երջանկության անհասցե հեռուներից, Լոկ թղթե մի նավակ էր, Բայց ալեծուփ խենթ ծովերից Սերը փրկեց ինձ, Եվ երազանքի միավանկն այս Դարձավ ինձ լուսե մի նավահանգիստ. Ես գտա քեզ,դու գտար ինձ , Եվ կյանքը փոխվեց մի գեղեցիկ հեքիաթի: Մի թող այն անվերնագիր, Ինձ հետ ծովի էջ»րը թերթիր Կաթիլ առ կաթիլ…
Դու ուզում ես ` գերի դառնամ քո կիսախավար երջանկությանը: Այդ միավանկ հեռվից եկած նամակը թող մնա քո հուշերի ձեղնահարկում ` իբրև հիշողություն : Գուցե գամ մի օր ու այնտեղ բարձրանանք : Կգտնենք նամակն այդ ու վրայից փոշին մաքրելով ` կայրենք : Ես սիրում եմ , երբ այրում են հին ու տխուր իմ հուշերը : Իսկ նամակդ խառնարանում այրվելիս քեզ չի հիշի : Եվ ինձ ` նույնպես : Երախտամոռ ու հոռետես դաժան նամակ :
Ախ, դու այնքան շատ ես իմ մեջ, Որ ինքս ինձ հաճախ փշուր եմ թվում, Չնչին բեկոր, նշույլ, առէջ , Եվ ինքս իմ մեջ ,ասես քո ստվերում, նոր եմ արարվում : Լոկ էջ, լոկ էջ եմ ես քո խաժ օրերում , Երջանկության լոկ թույլ բախյուն, Եվ ոչ թե սիրտ, Իսկ դու իմ մեջ կապույտ երկ ես, Կապույտ երգ ես, Կապույտ արյուն, Եվ առանց քեզ անսահմանը վերջ է ունենում
Կհեռանամ ես քո ներսից և կոնֆլիկտը սրտիդ ու բանականության կդադարի : Ես կդառնամ միայն տխուր , բայց նաև շատ զավեշտալի հիշողություն : Դու մի հիշիր երազներդ ու կեղծ դարձած իմ քնքշության րոպեները այն երջանիկ : Դրանք անցան , կորան անհետ , իսկ այսօր ես , իսկ այսօր դու , առանձնացած այս աշխարհից ` դուրս ենք հանում մեր հուշերը դեպի երկինք , դեպի թախիծ ու տրտմություն անհյուրընկալ
Անկարող եմ փակել դուռս քո առաջ , Անզոր եմ, անզոր եմ ես ինքս իմ դեմ , Եվ չգիտեմ Ինչի? հանուն քո անունը շշնջալիսª Շուրթերը իմ դեռ դողում են, Իմ շուրթերը դեռ կանչում են քեզ«սիրելիս» : Ինչպես ապրել , Երբ հուշերի անձրեվում հորդ Անձրեվանոցս բացելու չունեմ ուժեր Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան «Հավերժ միասին»Մոտ բեր անձրևանոցդ , մոտեցրու և ես կօգնեմ քեզ : Ես միշտ օգնել եմ քեզ : Ու հենց այսօր պահանջում եմ փոխհատուցում : Մի չոր << բարև >> , ոչ ավելին : Բայց վստահ եմ ` չես կատարի դու խնդրանքս , չես ողջունի և կմնամ այս անիմաստ ու լուսավոր մթության մեջ դարձյալ մենակ և առանց քեզ : Տխուր հուշեր , որ թափառում են սիրո քարանձավներում : Պրիմիտիվ , միապաղաղ երջանկություն : Ահա , սա է ցանկությունս : Թույլ տուր ձոնեմ իմ տողերը մեր վաղեմի երազներին դեպի այսօր : Իսկ այսօր ես փոշմանեցի , որ դեռ երեկ երազել եմ : Մի վախենա , ես քեզ հետ եմ : Հանգիստ փակիր բոլոր դռները իմ առաջ : Մենություն եմ այսօր տենչում , փակված դռներ , անվերջ անձրև : Թող չդողան քո շուրթերը և չկանչեն ինձ << սիրելիս >> : Թող քո շուրթերը մոռանան այն ամենը , ինչը եղել է երբևէ : Թող շուրթերդ ջերմ չհիշեն ոչ մի համբույր : Աշունը թախծում է իմ աչքերի մեջ, Մի էլ փորձիր : Շատ եմ խնդրում : Հանգցրու քո մոմերն արհեստական : Ես ուզում եմ դարձյալ հիշել մոռացումը քո ստվերի : Հա , նա այնքան լավ ընկեր է : Պատկերացրու , անհուն մի ծով , իսկ ես նստած ինչ – որ ափի ` քո վերադարձն եմ երազում : Հանուն ինչի? պիտի տանջվի քո պատկերը իմ գորշ ներսում : Չէ , թույլ չեմ տա : Խոստացել եմ հավերժությանն ու կարոտին , որ պատկերը քո էլ երբեք չի տառապի : Միշտ կժպտա երջանկացնող իր հին ձևով : Ես սիրում եմ քո պատկերը: Իսկ ծաղկաթերթը , որ մնաց երազներում անիրական , հիշում է քեզ , հաստատ գիտեմ : Քեզ հիշում ենք միայն ես ու երազանքի քո թերթիկը : Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան «Հավերժ միասին»Այսպես խենթորեն սիրում են մեկին ,
Այդ մեկ անգամով ապացուցեցիր , որ դու բարի ես , հենց այնպես , ինչպես դու իմ պատմածների ենթատեքստերում : Եթե ուզում ես , ինձնից մի հարցրու , հավատա հորինածիդ , խաբվիր , գիտե?ս ` ինչ հաճելի է , երբ անուրջներդ խաբում են քեզ : Որքան էլ խաբվես , սիրելիս , թույլ չեմ տա , որ բեկոր դառնաս : Ես կթափվեմ թաց հատակին քո փոխարեն : Դու խինդ ես ուզում , իսկ ես մոխրացած մի հիշողություն : Դե , նույն բաներն են : Իմ այս մոխիրը հենց նույնն խինդն է քո , մի քիչ ծերացած : Խինդդ մոխրացող , երբ ինձ այցի գա , նրան ցույց կտամ մեր երջանկության լուսանկարը : Այն երջանկության , որ դարձավ վերհուշ : Ես հիշում եմ քեզ , ես սիրում եմ քեզ , դեռ գրկում եմ քեզ իմ չքնաղ հուշի վարսերի ներքո : Միասին ենք մենք , հավերժ միասին :
Հեռանում եմ ես՝ Սրտիս մեջ առած ամպը թախօծի : Բայց որոտում է սիրտս կրծքիս մեջ, Սիրտս աղերսում է ՝«մնա ,էլ սիրի» Սակայն ամենուր աշուն է դեղին Եվ հեռանում եմ ես ճիշտ ժամանակին, Որ ինձնից քո մեջ մնա շեկ ամառ, Արեվ եվ խավար Թրթիռ ցնորքի , Հույզի թիթեռներ, Որ ինձ հիշելը քեզ բերի թեվեր : Թեեվ Հեռացման մեջ ուրախության փշրանքներ փնտրիր : |
|
|