Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
3月31日 «Բանաստեղծություններ»Շուրթե շուրթ լեցուն քո խոստումների հաշիշով, գինով Իմ կյանքը այսօր հիացիկ ու հաշտ դաշներգություն է Սիրո եվ հույզի. Դեռ զով սարսուռ կա իմ երակներում Սակայն սիրո փոքրիկ այս նավակում՝ Սիրտս հոսում է `քո գիրկը գարուն: Ես իմ երգով եմ այսօր քեզ երդվում. Դեռ հազար լիալուսին խոնարհվի պիտի Նոր օրվա քաղցր խոստումի առաջ, Քեզ հետ կյանքը իմ տոն է գույների՝ Կանչ է ու կարկաչ. Ասեղնագործ վարագույր է անձրեվը կախել Երազանքների սահմանագծին, Ու ես ըմպում եմ գինին անձրեվի քո թասով ՝ աստված,.. Գարունը կյանքի գաղտնաբառն է իմ՝ Երջանկության այգը նոր բացված….
Առ ինձ քո թավ լռության մեջ, Ու մեղմիր սրտիս տրոփը անկարգ, Գարունը իմ մեջ գույն է արարում, Գարունը իմ կյանքին խառնում է խաբկանք. Թվում է՝սերը սեվի փականը կնքել Ու ունի խոստում, Բայց միթե, ախ, միթե պատրանք է սա էլ Եվ ես նորից մոլորել եմ գույնը երանգներում. Առ ինձ քո պաղ իրականի ցուրտ դողերում, Ինձ թրատիր անձրեվներում Եվ ինձ մերժի ցողը ամպի, թե այն ինձ սպանելու է.
Գարուն, իմ հարցում դու միքիչ անփույթ ես,միեվնույն է, Ինչու ես գրիչն իմ հույզի աստղադիտակ դարձնում… . 3月21日 «Բանաստեղծություններ»Սերն իմ խոհերին ընծայում է ձեվ, Սերն ինձ բերում է ներդաշնակություն, Թափվի՛ր, թափվի՛ր անձրեվ՝ Թրթիռը սրտիս իբրեվ հուր մակույկ Քո ծովերին եմ հանձնում: Սերը ինչպես լույս ծիածան Ինձ դարձել է վերից ընծա ՝ Շնորհակալ եմ քեզ սեր, Որ իմ սրտում ծիածանից ծիածան Բացել ես այգաբացի գաղտնիքները անսահման… |
|
|