Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
4月27日 «Բանաստեղծություններ»Իմ առաջ հոգիդ փակիր մերթ ընդ մերթ, Որ այն շքեղ պատկերացնեմ, Մերթ համոզվեմ ու կասկածեմ, Թե արեվներ կան քո մեջ Ինձ դեռ անբացահայտ, Ու դու դեռ իմ դեմ նոր պիտի բացվես, Պիտի սիրով լցնես հոգիս անհատակ. Վախենում եմ քեզ խենթի պես սիրահարվել, Բայց ախր արդեն քեզ ես սիրում եմ ՝ Ինձ մի արգելիր մեկ մեկ երազել ՝ Սերը իմ արդարացումն է.... 4月26日 «Բանանստեղծություններ»Նաիր աչքերիս, Սուզվիր հույզերի հատակը հեռու՝ Այսօր ուզում եմ քեզ պատմել երազներս. Տարփանքին սիրո վերջ չի լինելու՝ Քո անունով եմ կոչել բոլոր արշալույսներս... Ուզում եմ, որ զգաս համբույրը լույսի, Եվ ընդունես երջանկության «բարեվը»՝ «Մենակը » քո վերափոխես «երկուսի» Եվ իմ աչքերում արձակես երազանքիդ աղավնիները: Նաիր աչքերիս, Տես ՝ որքան է փոխել ինձ սերը, Սերը ջնջել է ինձ ծվատող ,անվերջ հատող վերջակետերը, Ու նոր երազով է կյանքս էջադրում, Մի նոր երանգով է երիզում բոլոր այն կամուրջները, Որոնք միշտ դեպի քո սիրտն են բերում:
4月4日 «Բանաստեղծություններ»Ախ, դու այնքան շատ ես իմ մեջ, «Բանաստեղծություններ»Հույզերից այնկողմ,
Հուշերից անդին՝
Օրը անսեր է, անստվեր է,թերի
Միթե՞ դու էլ հաշտվել էս նրան, որ
Չի ներում կյանքը ռոմանտիկներին.
Նաիր, ախ նաիր
Օդում փաթիլվող աղավնիներին՝
Ախր սա է սերը,
Իսկ դու ծաղրում ես մեր հին բարի հուշերը,
Բայց հույզերից այնկողմ,
Հուշերից անդին միայն անդունդներ են ՝
Որոնք պարտվում են լոք
Ռոմանտիկներին «Բանաստեղծություններ»Դու մի փորձիր խոնարհել աչքերդ
Նրանցում հիմա կարդում եմ ես բանաստեղծություն,
Աստված իմ, աչքերիդ անհունը՝
Անանուն օվկիան է արեվ է եվ ձյուն,
Շքեղ ծես է , հույզի արարում,
Ու ես եմ դա լոք հասկանում.
Դու ինձ համար մի նոր անդորր, նոր խենթություն՝
Ափսոս միայն , որ անցնում ես Զուր... «Բանաստեղծություններ»Դու իմ ստվերում նկարել ես իղձ,
Դու փոխել ես ինձ իմ սեփական անդրադարձում,
Ախ, սիրելիս
Քեզ սիրելը ինձ ՝ավելի ու ավելի մոտեցնում է աստծուն:
Սրտիս թրթիռն այս տողերում՝
Երազն իմ հեռու ես ձուլում եմ իրականին,
Որ դու լինես, հավերժ լինես իմ օրերում՝
Հույզ արարես,լույս կամրջես սպիտակ սեվում:
Դու իմ ստվերում
Վրձնել ես սեր,
Ու կամաց կամաց ձուլել ես անդրադարձները մեր
«Բանաստեղծություններ»Քեզ համար ծովը ջուր է ,
Արցունքը ջուր է
Ուրիշ ոչինչ
Ժպիտը իմ քո աչքերում իզուր մի հյուր էր՝
Հրաշք իզուր, որ հազարափշուր
Կաթեց այտերիս,
Իսկ ինձ համար, անգինս,
Ծովը երազի հաելին է պերճ՝
Ուրեմն վերջ
Արցակում եմ ես աղավնիները հույզի՝
Միեվնույն է սերս ոչինչ քեզ չի հուշի...
|
|
|