Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 工具 帮助

日志


4月28日

«Բանաստեղխություններ»

Սիրելու համար ես դեռ թույլ եմ , սե՛ր,
Խոցելի է սիրտս,
Դեռ թափանցիկ եմ շատ.
Չսիրելուս համար ՝դու կարող ես ինձ չներել,
Սակայն իմ ներսում կիսավեր, կիսատ
Մատուռ կա հույսի,
Որը ,սիրելիս, ուրիշ անուն ունի:
Սիրելու համար ես շատ եմ համառ,
Դեռ շատ եմ վայրի՝
Ինձ մի մեղադրի…



Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց  օդում
Ծիրանագույն խաղաղություն…
Ասես հենց նոր եզերքում ծով՝
Վարդե հրդեհ էր  բռնկվել,
Ու ես վարդոտ իմ ծածկոցով՝
Ծեգի հետ հաշտ
Հրե ծեսի էի բռնվել.
Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց օդում
Ծիրանագույն բանաստեղծություն…


Բաց արա այսօր
Վարագույներն արշալույսի ,
Որ հույսը հոսի
Երակներիդ մեջ.
Բավ է քեզ քո դերը մենախոսի՝
Դու մենակ չէս, դու մենակ չես….
4月25日

«Բանաստղծություններ»

Մկրտում են օդը կռունկները սեվ՝.
Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Բաց արա ամպե վարագույրդ լույս,
Եվ մի քիչ արեվ ,արեվ տուր հոգուս.
Իմ կրծքի տակ հիմա  թիթեռի սիրտ է հեվում՝
Տուր ինձ գույներ՝երջանկությունը պատկերելու…

Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ.
Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝
Իր գանգուրներն է գետում լվանում՝
Տուր ինձ հնչյուններ՝
Լռությունը որոտով արթնացնելու…

«Բանաստեղծություններ»

Ճերմակն այս թղթի
Ինձնից աղերսում է կապույտ զարկեր, զարկեր,զարկեր...
Խնդրում է ինձնից բանաստեղծություն.
Ուզում է արյանս հունը խեղել, շեղել թաղծից,
Սանձված հանգերի ոսկե կառքերով՝ հատելով հեռուն:
Ճերմակն այս թղթի
Թող քեզ էլ հուշի,որ
Սերը երկում դառնում է նոր զարկ,
Թույլ տուր , որ սերը՝ իմ երկով քեզ փոխի
Քո  արձակ կյանքին տլով խաղ ու հանգ...


Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե
Մոռացել էի, որ իմ ներսում դեռ հույզերի ցուրտ ձմեռ է,
Բայց սրտիդ թրթիռը մի հզոր հրթիռ էր,
Որն ինձ դեպի գարուն բերեց:
Թվաց ՝սերը գտել եմ,
Թվաց՝ անհնար է սիրել ավելի,
Սակայն սիրելիս
Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե
Պարզապես զարթնել էին հուշերը հյուլե:


Երջանկության եզրով՝
Ինչպես եզրով շեղբի
Սուրացին մտքերս  դեպի քո հեռուն,
Սակայն այդ հեռուն այնքան հեռու էր ախր,
Որ ես նորից մոլորվեցի հույսի առանցքներում,
Ու լույսը էլի, էլի ուշացավ՝
Ստիպելով սրտիս վարժվել  խավարին.
Հերթական անգամ սերը մոտ եղավ,
Բայց բախտի կամուրջները մեր դեմ ծալվեցին...
Երջանկության եզրով՝
Ինչպես եզրեվ շեղբի
Սուրացին մտքերս,
Բայց  զուր մարեն պիտի...