Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
5月7日 «Բանաստեղծություններ»Վարագույրի ծոփքի մեջ զով՝ Թարթվում են լույսերը էջ առ էջ. Լուսաբաց է,հրաշեկ ծով՝ Արթնացի՛ր, սեր իմ, ես սիրում եմ քեզ Քո երազի ժապավեններն ընդհատված՝ Գանգուրվել են սավանների ճերմակում. Աչքերդ բա՛ց՝ Ես քեզ խոստանում եմ արթմնի երջանկություն: Լուսաթաթախ,թաց, թափանցիկ Քանի քնած է քաղաքը մեծ, Թող աղավնին իմ ուղղարկած՝ Առաջրինը իմ բարեվը հասցնի քեզ… 5月5日 «Բանաստեղծություններ»-Կյանքը պարզապես ծոփք է գույների, Նույնն է ու թերի՝ Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը, Եթե կամենում ես ծիածան լինի ՝ Պիտի լսես անձրեվաձայնը, Թեչե անհույս գամվելով մենությանը՝ Տիեզերքդ աստղաթափ կլինի… -Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է, Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է, Եվ անկարող է նավակով խարխուլ օվկիանը հատել, Ես բացում եմ հոգու փոքրիկ իմ պատուհանը՝ Երկինքն այսօր անձրեվ է խոստացել…. 5月3日 «Բանաստեղխություններ»Սի՛րտ, կայծիր էլի, Այրիր արյունս հյուլե առ հյուլե՝ Ես ուզում եմ երանելի Սիրո հրով հրավառվել... Սիր՛տ, կայծիր էլի, Ինձ մեկել տուր վարդագունակ երանություն, Որ ես այրվեմ Քո համբույրի մեղրոտ բոցում... Կայծիր, օ սիր՛տ, Որ ես կարծեմ,թե ձին բախտի ու բախտության Սանձահարված է, Որ երեկս՝ դա թաղծի վերջին վրձնահարվածն էր Եվ էլ չեմ զգա դատարկություն: Սիրո առաջ թե կիսաբաց էի՝ Հիմա ես մերժում եմ ամեն սահմանում: Կայծիր՛, առանց սակայն ու բայց՝ Մոխրանալուց անգամ էլ չեմ վախենում... |
|
|