Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
6月28日 «Բանաստեղծություններ»
Սիրտս պատռում է Մի անհանգիստ բախյուն` Այն ունի անուն, Այն հույզերիս նավավարն էր՝ Առաջ , հիմա ու մի ողջ հավերժություն: Ապրում էր սիրտս, Բայց փոխվեց վերնագիրը իմ երազանքի Ու շուրթերս ծարավ Ըմպեցին անունդ իբրեվ գինի.
Եվ տրվեցի խայծ քաղցրությանը, Հավատացի երջանկության անհունությանը Ու հեզ եղա հրդեհներին. Քեզնից առաջ ես անցյալ եի , Իսկ հիմա հավատում եմ ապագաին:
Սիրո ափում՝ կյանքը չնչին՝ Իսկ դու աստվածն էս իմ… 6月13日 «Բանանստեղծություն»Ի՞նչ արեցի,
Երազներս մոռացած՝
Քո երազը կայծակներից ես փրկեցի,
Հույզերս քեզ նավակ դարձան,
Իսկ ես խորտակվեցի.
Հիմա սերն իմ
Անդունդի փեշին
Զուր կապված է
Սուտ խոստումիդ մանրաթելով
Ես չեմ կարող,
Էլ չեմ կարող... «Բանաստեղծություններ»Առանց քեզ
Ասես
Անփոթորիկ ծով լինեմ,
Մեղմ, անխռով
Կամ, պարզապես ապրում եմ .
Եվ ողջը լոկ սպասում
Ու կարոտներ են անթարկման
Ես կամ ,լոկ կամ
Միթե այդպես էլ չիմացար,
Որ լռությունն իմ ինքն է ստիպում իրեն կոտրել,
Բացիր հանգույցն իմ մենության
Ու
Իմ ծովին փոթորիկ բեր... «Բանաստեղծություններ»Մութ գիշերվա աչքերում սեվ՝
Մի կաթիլ սեր...
Նեղ ու մոլոր արահետներ,
Թուլյ կամուրջներ,
Զուր անուրջներ,
Բայց , ախ, կյանքս ես կտաի,
Թե առավոտը չշտապեր.
Ախր սերը
Քո պատուհանի լույսը գողացել
Ու երազանքի կածան էր բացել դեպի սիրտը իմ,
Ախր հազիվ էի ես հավատացել
Երազանքի նոր վերնագրին:
Մութ գիշերվա հրաշքը սեվ
Մրուր դարձավ իմ բաժակի հատակին,
Ես պատրաստ էի սիրահարվել
Մեզ կամրջող երազանքին,
Բայց չուշացավ լուսաբացը,
Սիրուց ամպերը թաց են.... «Բանանստեղծություններ»Սեվ գինու մեջ գիշերվա ՝
Սերն արձակում է շրշյուն,
Եվ մութը դառնում է նվագ,
Որն լոկ ինձ ու քեզ է հասու.
Ես եվ դու
Իրար դիմաց,
Հաելիացած՝
Հիշողության ծովն ենք թերթում.
Խոսքեր չկան,
Կզգամ, կզգաս,
Առավել սիրել չկա, չի լինում:
Սեվ գինու մեջ գիշերվա
Սերն ու ցավն առանց շպարի,
Հեզ ու վայրի,
Թեժ ու սառը
Մինչ վերջին կաթիլիը պիտի
Ձուլվի ներկան իմ ու քո անցյալը...
«Բանաստեղծություններ»Սեր էր ճոճվում կիսալուսնի փեշին. Հիշիր՝ Երջանկությունից թիթեռվում էր սիրտս, Քաղցրացնում էր սերը հույզի ծովերն աղի, Եվ ավիրում, եվ արարում էր վիշտս. Քամի էի , շանթ էի Ազատ էր կամքս գնչուների պես, Զնգոց ու զարկ էր ամեն ակնթարթը, Կիթառի խաղ էր, հրավառ մի ծես Ասես Գտել էինք իրար անբացահայտ հմայությամբ, Բայց ահա ես կորցնւմ եմ քեզ Վաղուց հայտնի մի սցենարով: Սեր էր ճոճվում կիսալուսնի փեշին Հիշիր |
|
|