Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
9月4日 «Բանաստեղծություններ»Սիրահարվել էի...
Ու փրփուր էր խմում հույզն իմ ծովերից, Ճերմակ ճայ էի, Որն ասես ծագել էի նոր հորիզոնից : Ամենից առաջ դեռ Հասմիկ չեի, Հետո Հասմիկացա, Երբ զգացի, հավատացի ու հասկացա, Որ սրտիս խեցում մարգարիտ ես թաքցրել, Ինձ ցնորքի մետաքսներ ես հագցրել Ու նույնիսկ չես էլ հարցրել Ուզում եմ արդյոք՞ քեզ հետ լուսացնել: Սիրահարվել էի... Դատապարտված եմ սեր երգել բարի,
Որ քո մեջ ծագած արեգակը չմարի, Որ միշտ հավատաս, Թե զգացմունք այս անվերջ է, Որ ամեն օր դու սիրո համար նոր էջ ես: Բայց ասես անեծք կա սրտին պոետի՝ Ես միշտ չհասկացված եմ Պարզապես կարդում ես դու երկերը իմ, Զարմանում ես ,թե որքան բարդ են Իմ մեջ բնակվող բանաստեղծն ու մարդը, Ու չես նկատում հոգուս գաղտնիքն ամենամերկ. Իմ մեջ փոքրիկ մի աստված կա, Իսկ քո հոգում արյուն եվ մեղք: Ուժ տուր ինձ աստված՝ Ցավն այս երկ դարձնել՝ Ես երբեք, երբեք չեմ տրտմել այսչափ, Բայց այսօր թախիծն իմ ծփանքով անկարգ՝ Հուներն հույզերիս իրար է խառնել, Ինձ դող տուր աստված՝ Թող թաղծի հիմքերը մի պահ սասանել: Նա ընդմիշտ գնաց, Չուզեց իմ սրտի էջերը թերթել, Ասաց«բարով մնաս, Ինձ հանուն իզուր ես հոգիդ չարքին գրավ դրել» Շոյիր հոգուս ծովը, Մեղմիր թախիծս կանաչը, Ասա, որ նա լոկ անցվոր էր, Որ իմը չէր, նա չէր. Ամեն ինչ պատիր էր, Ուրեմն թափվի թող այսօր սիրո իմ «Ծիր կաթինը» Եվ տառապանքը իմ դառնա բառախաղ: Ուժ տուր ինձ աստված, Հույսի դափնիներ, Որ շուրթերս չզորեն հանկարծ նրան անիծել |
|
|