Hasmik 的个人资料Բարի գալուստ Հասմիկ Սարի...照片日志列表更多 ![]() | 帮助 |
|
Բարի գալուստ Հասմիկ Սարիբեկյանի ստեղծագործական անկյունըwww.LIT-BRIDGE.com www.ARMSOUL.com 10月1日 «Տիգրան եվ Հասմիկ»Իմ եվ իմ ամուսնու համատեղ աշխատանքը
Տ Իմ արարման սկզբի օրից՝ Խնդրել եմ սեր հին ու նորից, Տենչացել հուր՝ լույս Արեգից, Վառվել սիրով ՝ բույլ աստղերից:
Իմ արարման սկզբի օրից ՝ Խնդրել եմ շունչ անձրեվներից, Վերձրել բերկրանք ծիածանից, Հայցել ճախրանք արծիվներից:
Փնտրել եմ քեզ իմ սրտակից՝ Քո աչքերը, մտքերն անբիծ, Ցանկացել եմ դուրս գալ ինձնից՝ Այրվել հրաշք քո ժպիտից:
Հ Քո ժպիտից…քեզնից առաջ՝ Զարկն իմ խաղաղ, սիրտս՝ անարյուն էր, Այս աշխարհում բազում խոստում ու խաղ, Բայց մի վերջին վրձնահարված դեռ պակասում էր. Բազում հուներ, նոր ու հներ՝ Ծովն մտքերիս բաժանում ու լիացնում էր, Սակայն սիրտս զգում էր, գիտեր Որ կաս, որ դու ինձ որոնում ես: «Տիգրան եվ Հասմիկ»Տ Եղել է ,որ խարխափել եմ Ինչ որ մեկի սուտ հայացքից, Եղելե է, որ սիրով հարվել եմ ՝ Մեկ ուրիշի չքնաղ տեսքից
Բայց ամեն անգամ մերժվել եմ ՝ Այրելով օրեր տրտմալից, Ամեն անգամ խուլ լսել եմ՝ -Եղբայր ես ինձ՝ ոչ սրտակից
Եվ դավերով դեգերել եմ ՝ Հոգնել անվերջ փնտրտուքից, Հույսս վառել, մոխրացրել եմ Ու հեռացել խաբկանքներից:
Հ Խաբկանքների խճաքարից Ուլունք -ուլունք ՝ ես էլ հազար հուշ ունեմ Բայց իմ ծովի ծավի հունում մարգարիտներ կան բոցված, Ու թեեվ գույնը կեղծ երանգից սիրտս հմուտ զատել գիտեր, Բայց ես էլ, ես էլ հենց քեզ պես Խաբկանքներից հոգնած՝ Իմ աշխարհը աշխարհի դեմ գոցել Եվ բացվել էի լոկ ինքս իմ դիմաց: Բացվել ու բոցվում էի անիրականի լուսնոտ քառուղում, Ուր ամեն ճամփա բավիղ է կողպված, Պաղ սարդոստայն, որ վարագույր էր թվում, Որն հազար խոստում ուներ եվ հազար ու մի խափված:
Տիգրան եվ Հասմիկ»Տ Էլեկտրոնային թեժ սարդոստայնի որոգայթներում Մարդիկ փնտրում են ինքնահաստատման նոր ասպարեզներ, Շատերը կորչում, կորցնում են իրենց անիրականում, Ոմանք էլ գտնում են ինքնահաստատման նոր հորիզոններ: Եվ այդ խափուսիկ ու անիրական բայց ձգող դաշտում Հեշտ մոլորվում են՝ կարծես գայթակղիչ լաբիրինթոսում, Բայց կա նաեվ լույս, կա գեղեցկություն այդ մթին ցանցում՝ Ինչպես ամեն մի որոգայթաշատ խորունկ խավարում:
Հ Եվ մի օր ես էլ թողեցի իմ երազանքի արեվոտ հասցեն Ոսկեդեղին տերեվների հրաշեկ պարում՝ Ես միքիչ խենթ էի ցնոր ու ցրիվ , Եվ լույս հրաշքի էի սպասում , հավատում: Ու իմ աչքերը մի օր վերջապես Հրե ծով տեսան, հրե հողմ տեսան ու հրե երկինք, Սրտիս տակ խելահարված թմբուկ թնդաց՝ Միտքը իմ սլացնելով երկինքներից դեպի երկինք: «Տիգրան եվ Հասմիկ»Տ Եվ ես էլ գնացի դեպի այդ լույսը՝ Ինչպես մի թիթեռ գիշերվա մթում, Ես էլ ձգվեցի դեպի այդ հույսը՝ Ինչպես ծարավը լերկ անապատում:
Եվ մի օր կամքը լույսի որոշեց՝ Անիրականը դարձնել իրական, Երազը՝կյանքի երանգներ հայցեց Տանելով սրտերը՝ սպասված հանդիպման:
Հ Եվ տեսանք մենք իրար Ու թվաց ես ինձ եմ տեսնում հաելում Ես դիպա քեզ հոգով՝ Եվ նույն լուսե կայծը շանթով ճառագեց իմ երակներում, Եվ ես հասկացա, որ դու հորինվածք չես, Որ երազանքներս կավի պես թրծվել ու դարձել են դու. Դու , Դու իմ որոնածն ես՝ Ես քեզ գտա ու էլ երբեք չեմ կորցնելու: «Տիգրան եվ Հասմիկ»
Տ Եվ ես տեսա քեզ՝ հրաշք ժպիտդ, Եվ հայացքդ հեզ , հոգիդ ու խինդդ, Տեսա զմրուխտե աչքերդ հրե Որ կարծես գանձ էին եվ մտքիս արեվ:
Տեսա այտերդ՝ վարդավառվռուն, Ալվան շուրթերդ մեղրակարմրուն, Լսեցի խոսքդ՝ անկեղծ անբեկուն, Զգացի միտքդ ՝ զուլալ , պարզ, սիրուն:
Եվ սիրտս զարկեց նոր թրթիռներով Եվ միտքս ներկվեց նոր երանգներով, Հոգիս սավառնեց նոր երկինքներով, Եվ երկս բոցվեց հին-նոր ձոներով:
Իմաստավորվեց վայրկյանս քեզնով Ջինջ լուսավորվեց հայացքս քեզնով, Այգս վառ բոցվեց քո պարզ աչքերով Եվ կյանքս կապվեց քո ծիածանով:
Եվ արդ ինչ լինի՝ հեղեղ թե քամի Թե ծովը հառնի… թե կրակն այրի Ափս քո ափին ամուր կբռնի, Սիրտս քո սրտին ձուլված կլինի:
Հ Ես հիմա ունեմ սիրո գաղտնագիրը՝ Այն ինձ բերել է ամնեկնելի երջանկություն. Առանց սիրո գուցե դյուրին է, Բայց անմարմին են հույզերը, անգո. Հիմա իմն են փայլը հյուսիսի ու ծիր կաթինը Ու ողջը քո մեջ է, քո խաժ աչքերում, Ես քեզ սիրում եմ ՝ մնացյալն անհիմն է ՝ Եվ նավի կայմերը մեր երբեք չի բեկելու: Գիտեմ կլինեն հույզի ծարավ եվ տոթ, Սակայն հազար գետով քեզ մոտ կվազեն մտքերս՝ Քեզ չեմ թողի կիսատ, Մեր սիրո համար բաց են ծով երկինքների բոլոր դռները, Քեզ հետ անպարտ եմ եմ ես իմ սեր, իմ միակ… 5月7日 «Բանաստեղծություններ»Վարագույրի ծոփքի մեջ զով՝ Թարթվում են լույսերը էջ առ էջ. Լուսաբաց է,հրաշեկ ծով՝ Արթնացի՛ր, սեր իմ, ես սիրում եմ քեզ Քո երազի ժապավեններն ընդհատված՝ Գանգուրվել են սավանների ճերմակում. Աչքերդ բա՛ց՝ Ես քեզ խոստանում եմ արթմնի երջանկություն: Լուսաթաթախ,թաց, թափանցիկ Քանի քնած է քաղաքը մեծ, Թող աղավնին իմ ուղղարկած՝ Առաջրինը իմ բարեվը հասցնի քեզ… 5月5日 «Բանաստեղծություններ»-Կյանքը պարզապես ծոփք է գույների, Նույնն է ու թերի՝ Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը, Եթե կամենում ես ծիածան լինի ՝ Պիտի լսես անձրեվաձայնը, Թեչե անհույս գամվելով մենությանը՝ Տիեզերքդ աստղաթափ կլինի… -Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է, Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է, Եվ անկարող է նավակով խարխուլ օվկիանը հատել, Ես բացում եմ հոգու փոքրիկ իմ պատուհանը՝ Երկինքն այսօր անձրեվ է խոստացել…. 5月3日 «Բանաստեղխություններ»Սի՛րտ, կայծիր էլի, Այրիր արյունս հյուլե առ հյուլե՝ Ես ուզում եմ երանելի Սիրո հրով հրավառվել... Սիր՛տ, կայծիր էլի, Ինձ մեկել տուր վարդագունակ երանություն, Որ ես այրվեմ Քո համբույրի մեղրոտ բոցում... Կայծիր, օ սիր՛տ, Որ ես կարծեմ,թե ձին բախտի ու բախտության Սանձահարված է, Որ երեկս՝ դա թաղծի վերջին վրձնահարվածն էր Եվ էլ չեմ զգա դատարկություն: Սիրո առաջ թե կիսաբաց էի՝ Հիմա ես մերժում եմ ամեն սահմանում: Կայծիր՛, առանց սակայն ու բայց՝ Մոխրանալուց անգամ էլ չեմ վախենում... 4月28日 «Բանաստեղխություններ»Սիրելու համար ես դեռ թույլ եմ , սե՛ր, Խոցելի է սիրտս, Դեռ թափանցիկ եմ շատ. Չսիրելուս համար ՝դու կարող ես ինձ չներել, Սակայն իմ ներսում կիսավեր, կիսատ Մատուռ կա հույսի, Որը ,սիրելիս, ուրիշ անուն ունի: Սիրելու համար ես շատ եմ համառ, Դեռ շատ եմ վայրի՝ Ինձ մի մեղադրի… Արթնացավ ալ հորիզոնը Ու արեվը երկնեց օդում Ծիրանագույն խաղաղություն… Ասես հենց նոր եզերքում ծով՝ Վարդե հրդեհ էր բռնկվել, Ու ես վարդոտ իմ ծածկոցով՝ Ծեգի հետ հաշտ Հրե ծեսի էի բռնվել. Արթնացավ ալ հորիզոնը Ու արեվը երկնեց օդում Ծիրանագույն բանաստեղծություն… Բաց արա այսօր Վարագույներն արշալույսի , Որ հույսը հոսի Երակներիդ մեջ. Բավ է քեզ քո դերը մենախոսի՝ Դու մենակ չէս, դու մենակ չես…. 4月25日 «Բանաստղծություններ»Մկրտում են օդը կռունկները սեվ՝. Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել… Բաց արա ամպե վարագույրդ լույս, Եվ մի քիչ արեվ ,արեվ տուր հոգուս. Իմ կրծքի տակ հիմա թիթեռի սիրտ է հեվում՝ Տուր ինձ գույներ՝երջանկությունը պատկերելու… Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ. Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել… Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝ Իր գանգուրներն է գետում լվանում՝ Տուր ինձ հնչյուններ՝ Լռությունը որոտով արթնացնելու… «Բանաստեղծություններ»Ճերմակն այս թղթի Ինձնից աղերսում է կապույտ զարկեր, զարկեր,զարկեր... Խնդրում է ինձնից բանաստեղծություն. Ուզում է արյանս հունը խեղել, շեղել թաղծից, Սանձված հանգերի ոսկե կառքերով՝ հատելով հեռուն: Ճերմակն այս թղթի Թող քեզ էլ հուշի,որ Սերը երկում դառնում է նոր զարկ, Թույլ տուր , որ սերը՝ իմ երկով քեզ փոխի Քո արձակ կյանքին տլով խաղ ու հանգ... Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե Մոռացել էի, որ իմ ներսում դեռ հույզերի ցուրտ ձմեռ է, Բայց սրտիդ թրթիռը մի հզոր հրթիռ էր, Որն ինձ դեպի գարուն բերեց: Թվաց ՝սերը գտել եմ, Թվաց՝ անհնար է սիրել ավելի, Սակայն սիրելիս Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե Պարզապես զարթնել էին հուշերը հյուլե: Երջանկության եզրով՝ Ինչպես եզրով շեղբի Սուրացին մտքերս դեպի քո հեռուն, Սակայն այդ հեռուն այնքան հեռու էր ախր, Որ ես նորից մոլորվեցի հույսի առանցքներում, Ու լույսը էլի, էլի ուշացավ՝ Ստիպելով սրտիս վարժվել խավարին. Հերթական անգամ սերը մոտ եղավ, Բայց բախտի կամուրջները մեր դեմ ծալվեցին... Երջանկության եզրով՝ Ինչպես եզրեվ շեղբի Սուրացին մտքերս, Բայց զուր մարեն պիտի... 3月31日 «Բանաստեղծություններ»Շուրթե շուրթ լեցուն քո խոստումների հաշիշով, գինով Իմ կյանքը այսօր հիացիկ ու հաշտ դաշներգություն է Սիրո եվ հույզի. Դեռ զով սարսուռ կա իմ երակներում Սակայն սիրո փոքրիկ այս նավակում՝ Սիրտս հոսում է `քո գիրկը գարուն: Ես իմ երգով եմ այսօր քեզ երդվում. Դեռ հազար լիալուսին խոնարհվի պիտի Նոր օրվա քաղցր խոստումի առաջ, Քեզ հետ կյանքը իմ տոն է գույների՝ Կանչ է ու կարկաչ. Ասեղնագործ վարագույր է անձրեվը կախել Երազանքների սահմանագծին, Ու ես ըմպում եմ գինին անձրեվի քո թասով ՝ աստված,.. Գարունը կյանքի գաղտնաբառն է իմ՝ Երջանկության այգը նոր բացված….
Առ ինձ քո թավ լռության մեջ, Ու մեղմիր սրտիս տրոփը անկարգ, Գարունը իմ մեջ գույն է արարում, Գարունը իմ կյանքին խառնում է խաբկանք. Թվում է՝սերը սեվի փականը կնքել Ու ունի խոստում, Բայց միթե, ախ, միթե պատրանք է սա էլ Եվ ես նորից մոլորել եմ գույնը երանգներում. Առ ինձ քո պաղ իրականի ցուրտ դողերում, Ինձ թրատիր անձրեվներում Եվ ինձ մերժի ցողը ամպի, թե այն ինձ սպանելու է.
Գարուն, իմ հարցում դու միքիչ անփույթ ես,միեվնույն է, Ինչու ես գրիչն իմ հույզի աստղադիտակ դարձնում… . 3月21日 «Բանաստեղծություններ»Սերն իմ խոհերին ընծայում է ձեվ, Սերն ինձ բերում է ներդաշնակություն, Թափվի՛ր, թափվի՛ր անձրեվ՝ Թրթիռը սրտիս իբրեվ հուր մակույկ Քո ծովերին եմ հանձնում: Սերը ինչպես լույս ծիածան Ինձ դարձել է վերից ընծա ՝ Շնորհակալ եմ քեզ սեր, Որ իմ սրտում ծիածանից ծիածան Բացել ես այգաբացի գաղտնիքները անսահման… 2月26日 «Բանաստեղծություններ»Ուղղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝ Հույզի անշուք այս ծրարում Եվ նրանում Դաջում եմ ես իմ տաք համբույրը, Որն հազար էլք ու խոստում ունի դեպի գարուն: Սերը սառցե բավիղներում Չի մոլորվի ես դա գիտեմ, Այն քեզ կհասնի Ես հավատում եմ… Գարունը բացում է վարագույրը իր՝ Աչքերդ փակիր՝ Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել. Եվս մեկ զարկ, Էլի մի թրթիռ Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել: Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի, Որ հույզը թարթվի, Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ. Կգամ ես, դու միայն ձայնիր՝ Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել… -Սիրտս սրտիդ ժապավենող անուրջներում Հյուր է գալու նոր մի գարուն, Պատրա՞ստ ես դու Հույզերի հետ նույնանալուն. -Ես պատրաստ եմ ամեն ինչի Սիրույն հանաուն. Մեր երազը թե չպաղեց ցուրտ ձյուներում՝ Ուրեմն օրհնյալ է Ես ոչնչից չեմ վախենում 2月18日 «Բանաստեղծություններ»Դու հեռացար՝ Լուսինը իմ՝ քո հոգում, Չափսոսեցիր, չասացիր, ախ, Ու՞մ եմ ես նրան թողնում, Իսկ ես անցա, Ես հաղթեցի անհաղթելին, Դժվար էր ,բայց ես հասկացա՝ Այս սիրո վերջը Իմ սկիզբն էր սե՛ր իմ... Ես անկարող եմ քեզ ասել մնա՝ Սերը բեկորվել է, Եվ քո որոշման մեջ սպանող ոչինչ չկա Գնա՝ ես քեզ ներել եմ . Թե թեքվել է սերը դեպի մայրամուտ՝ Արձակիր հուշի աղավնիները, Հիշիր՛ առաջինն է ճիշտ հեռացողներից երկու՝ Դու ճիշտ եղիր, Իսկ ինձ արդեն մեկ է... 2月15日 «Բանաստեղծություններ»Սրտիս զարկերը մի լսիր՝ Լոկ կայծ եմ, Շքեղ մեղքը սիրո մերժիր, մերժիր՝ Այս ամենը խայծ է: Ես ինձ հավերժ փակել եմ սիրո առաջ՝ Անզոր է արեվդ՝ Էլ չեմ սիրի ինչպես առաջ... Սովորիր լսել քարի շնչառությունը, Նրա կարծր հառաչը զգա ու նոր քարկոծիր՝ Ես քո առաջ կանգնած եմ , անիծված եմ , Թե զորու է կամքդ՝ սիրտը իմ խոցիր, Բայց թե դողում է դեռ սերը քարի ներսում՝ Կանչիր ինձ ու ես քո մոտ կգամ: Խենթս , ախ խենթս միթե դու չես զգում, Որ ես քո համար լոկ կամ 2月14日 «Բանաստեղծություն»Տարածվել էր գիշերը երակներիս մեջ, Բայց սերը ուժ գտավ՝ մթին տիեզերքն իմ արթնացնելու, Հիմա ամեն վարկյանս սեր է՝ «Ես սիրում եմ քեզ» Սիրտս քո անվամբ է զարկում ու զարկելու: Սերը հաղթց խաբկանքը, Սերը գույնեց իմ կյանքը՝ Հիմա երազներն իմ քեզ են պատկանում. Ու սերն իմ ՝ինչպես այս այգածագը Այսօր եվ ընդմիշտ Ես քեզ եմ նվիրում 2月11日 «Բանաստեղծություններ»Իմ հույսերի կորամեջք «գուցե՞ն»
Այսօր դարձել է բարձրաձայն՝ «հաստատ», Ի՞նչ կար մեր միջեվ՝ Սե՞ր,կապվածությու՞ն, խաբվածությու՞ն, թե՞ բախտ, Ոչինչ էլ չկար՝ Պարզապես հույզեր, Որոնց թեվեր տալ մենք չկարեցանք: Թվաց ,թե դու անկեղծ ես մինչ ի մերկություն, Թվաց ,թե ես պարզ լիճ եմ ՝ Քո երազանքին ջինջ արտացոլանք, Բայց ճիչը սիրո , մեր երազանքում Չուներ արձագանք. Մենք ծնկի եկանք բախտի առաջին իսկ մարտում, Կյանքը կարծեցինք կարծր, բիրտ եվ բարդ՝ Ներիր աչքերում իմ մխացող« գուցե՞ն», Դու իմ բախտը չէիր «հաստատ»... ......
Ապակին շպարած թաց գոլորշու մեջ Ես թաքցրեցի ճիչը իմ հոգու՝ «Ես դեռ սիրում եմ քեզ, Ես քեզ երբեք չեմ մոռանալու» Օ, ճիչն այդ հզոր էր՝ Ապակին ճայթեց, Ու խայթեց բեկորն ինձ իր ճշմարտությամբ՝ «Նա չի սիրում էլ քեզ, Դու վաղուց խեղդվել ես իր ծովում հպարտության»... ........
Դու ժպտացիր Եվ աչքերում իմ փշրվեց գավաթն այգաբացի. Ես հավատացի, Որ ծովն այդ օրը պարզապես սառել էր Իմ եվ քո ափերը կապելու համար. Դու ժպտացիր ՝ Ու ես համարձակվեցի՝ Սառցե ծովով վազել Դեպի անցյալ. Բայց չհասա, ես չհասա քեզ սիրելիս՝ Ափերը քո վաղուց են նվաճված... ......... Քո աչքերից ամեն օր՝ Սիրտս ըմպում էր տպավորության մաճառը քաղցր, Բայց սերը տիկերում բախտի ու ժամանակի Դեռ երկար փորձվեր պիտի, Որ դառնար գինի քաղցր: Սակայն ես շուտ վստահվեցի Մեզ բաժանող ու միացնող ամպերին ջինջ, Սիրո կիսաձայնը քաղցր՝ Հզոր թվաց ՝քան ճիչը ինձ: Հիմա չգիտեմ ինձ ատեմ , թե քեզ Բախտի ապտակի համար այս ծանր՝ Ինձ լոկ թվաց, որ սիրում եմ քեզ՝ Գինին թույլ եղավ, դառը եվ համր... ......... Լռությունը թնդում է իմ մեջ բյուր թմբուկներով Եվ էլի խաբում է, գիտեմ, Իր հուսադրող տեսությամբ՝ Հույզի մակընթացումը լոկ խոստում է ջերմ, Որը երբեք չի հատուցվի տեղատվությամբ: Բայց լռությունն այսօր անզոր է , անթեվ, Ես հոգնել եմ արդեն Ըմպել հավատի օշարակը քաղցր, Ուզում եմ կյանքն ապրել առանց շաքարի, Ես քիչ խենթ եմ ախր... ....... Դու ներիր ինձ այս սիրո համար անժամանակ, Անհասցե, անհույս, առանց ապագաի, Քո ժպիտը Երազանքներիս խարույկներին մարած Դարձել էր կայծ, Ու գուցե ինձ այրել մինչ ի մոխիր Նրան չարգելեի. Դու ինձ ներիր խոսքերի համար ասված, Շռայլ, լուսե ժպիտների՝ Կհաշտվեմ մի օր չսիրելուն քո , բայց Չսիրելը քո ՝ես քեզ չեմ ների... 1月10日 «Բանաստեղծություն»Շշնջացիր ինձ՝ -Քո թարթիչներից գիշեր է հոսում՝ Վա՛յր դիր գրիչդ. Գիտեմ հոգնել ես Երկերդ սերմել քարե հողերում. Խնայի՛ր սիրտդ, Ի՞նչու էս կյանքդ ապրում մեկ օրում. Ժպտացի քեզ լուռ, Բայց հավատալ քեզ չստացվեց, -Այնքան արեվ կա սրտում իմ փխրուն, Որ այն կարող է ինձ ներսից այրել՝ Թէ խոնարհեմ գրիչս: Մտքի խենթ իմ ճիչը Փոքրիկ պատերազմ է թախծության արճիճի դեմ, Եվ ես գիտեմ՝ Մինչ պայթի վերջին բողբոջը հույզիս՝ Պիտի ես գրեմ... 1月8日 «Բանաստեղծություն»Ես ըմպեցի սպասումը մինջեվ վերջ Եվ փակեցի աչքերս, Բայց հրդեհ մնաց կոպերիս տակ Այսքան անհատակ չէին եղել երբեք հուշի օվկիանոսները, Ես ինձ երբեք չէի զգացել անցյալներին հպատակ. Կյանք թե՞ կատակ՝ Հուշերով արբած՝ ես սթափություն եմ փնտրում Արտասուքի հատակներում, Սակայն իզուր է՝ Դու ինձ մոռեցել ես, դու ինձ չէս սիրում... 12月28日 «Բանաստեղծություններ»Քողերում ամպերի Դեռ աստղեր կան թաքնված, Որոնք միշտ ինձ աչքով են տալիս, Երբ ինձ թվում է, թե անցյալն հատած՝ Սովորել եմ ապրել նորովի. Ինչ՞ու են դեռ աչքերս թաց, Ախր մեր սիրո ծառը կտրեցի, սեը ուրացա, Բայց ուրվականներն այդ դալար ճյուղերի Իմ երակներում նորեն ծառացան: Քո մասին հուշերը սովոր են սրտիս տավիղը լարել, Հուշերը գիտեն մեր երազների ծովոտ մեղեդին, Բայց ես հոգնել եմ ծովերում բոսոր Ալիքի պես քո ափին բախվել, Ու ալիքի պես ետ քաշվել մոլոր. Ես հրե, ես հուր.... Դու ձյունե,դու ձյուն.... Մինջեվ երբ են, ախ,հուշերը մեզ հյուր, Մինչ երբ պիտ փոթորկեն մեր հույզերն իզուր... 12月27日 «Բանաստեղծություն»Ես հասկացա՝ Դու ճակատագիր չէիր, Դու բորբ արյան ձայն էիր սիրահարության, Հույզի քո նետերը նշանառու չէին՝ Նրանք հատեցին սահմանը, Բայց բախտի դեմ համրացան: Ու հիմա հեռու խորքերում իմ էության՝ Կամաց կամաց քանդվում է Կծիկը քո պատմության, Այն ժամանկ դեռ համառում էի, Բայց սերը ավազի հետ նույնացավ, Ու մաքրեն պիտի նրան ծովերը՝ Էլ չեմ փորձի ընդդիմանալ.... 12月26日 «Բանաստեղծություն»Մի բեկվիր, սիր՝տ, Արդեն սխալվելու ժամանակ չկա, Ուժ տուր զարկերիդ՝ Հուսա, հավատա. Ինձ անհրաժեշտ է լոկ մեկ ուժգին հարված, Որ ձգվի էլի սերը ընդհատված: Երակներում իմ այրում չկա, պաղել է Ես կարոտել եմ սիրո հին հեղեղը, Այնպես , որ զարկիր, անդորրը խախտիր՝ Սխալվելու բոլոր շանսերն օգտագործել եմ ... Միայն իմ սրտի տրոփը լսեիր՝ Մի անծանոթ թախիծ էր հեվում Բախման մեջ, Բայց ծովի ձայն կար՝ Ինչպես ծովի խեցում, Որը շշնջում էր՝ «Ես սիրում եմ քեզ» 12月25日 «Բանանստեղծություն»Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ՝ Դեպի քեզ է հոսում Վտակն անուրջիս, Ինչու ե՞ն աչքերդ այդքան հարազատ, Ինչու ե՞ն այդպես կանչում, տանջում ինձ, Երբ մեր մեջ սերը՝ Կիսավեր կամուրջ, Կիսաձայն շշուկ է եվ կամ արձագանք. Այդ ինչ արեվ կա ձյուներում քո ցուրտ , Որ ստիպում է ինձ բախտս անավարտ Թողեմ ու գամ դեպի քո հեռուն՝ Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ... 12月24日 «Բանաստեղծություններ»Քո ժպիտը ինձ Նվիրեց անբիծ Վանիլե հույզեր. Շնորհակալ եմ քեզ, Որ դու իմ կյանքում Միքիչ ուշացել էս , Ու սովորեցրել ես ինձ հրաշքի սպասել . Իմ լռության մեջ՝ Շշուկներով քո ոսկեթել Ասեղնագործվել ես՝ Եվ ինձ տվել ես երազանքի թեթվեր ... |
|
|||
|
|